Հյուրախաղերը չեղարկվել են մինչև «երեկոյան ժամը 6֊ը՝ պատերազմից հետո»։08.31.2023
Մոսկվայի «Մարկ Զախարովի «Լենկոմ» թատրոնի հյուրախաղերը Իսրայելում չեղյալ են համարվել։ Այն նախատեսված էր անցկացնել ընթացիկ տարվա հոկտեմբերին՝ Թել֊Ավիվի «Գաբիմա» թատրոնում։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը՝ հղում անելով « oteatre.info»֊ին։
Նշանավոր թատրոնի հյուրախաղերը չեղարկելու պատճառն այն է, որ ընդամենը երեք օրվա ընթացքում ավելի քան 5000 ռուսախոս իսրայելցիներ իրենց ստորագրությունն են դրել Ուկրաինայում պատերազմը խրախուսող ռուսաստանյան թատրոնի հյուրախաղերի դեմ ներկայացված պահանջագրի տակ։
Ավելացնենք, որ հյուրախաղերի ընթացքում ծրագրված է եղել ցուցադրել «Հոգեհանգստյան աղոթք» խաղացանկային բեմադրությունը։
Հյուրախաղերի կազմակերպիչը, որ մասնավոր անձ է, սոցիալական ցանցերում հրապարակել է հետևյալ գրությունը․ « «Գաբիմա» թատրոնի ղեկավարության հետ խորհրդակցելով, մենք որոշեցինք ազատագրել ամսաթվերը և հետաձգել «Լենկոմի» թատերախմբի այցը Իսրայել մինչև, ինչպես ասում են․ «երեկոյան ժամը 6֊ը՝ պատերազմից հետո»։