Ջոն Մալկովիչի տեսողությունը վիրահատությունից հետո դեռ չի վերականգնվել
09.27.2023

«Մալկովիչի մոտ հայտնաբերվել է աչքերի ծանր հիվանդություն։ Վիրահատություն է կայացել, բայց պարզվել է, որ նա դեռևս չի տեսնում։ Տեսնում է շատ թույլ և միայն ուրվապատկերները։ Նրան արգելված են ինքնաթիռով թռիչքները, երկար ուղևորությունները, կտրուկ շարժումները․ և միայն հոկտեմբերի վերջին, կոնսիլիումից հետո, կպարզվի, թե ե՞րբ կկարողանա ճանապարհորդել և վերադառնալ մասնագիտությանը․,֊ հայտարարել են դերասանի վրացական հյուրախաղերի կազմակերպիչները։
Ասենք, որ Մալկովիչի հյուրախաղերը Վրաստանի մայրաքաղաքում պետք է կայանային արդեն մեկնարկած և մինչև հոկտեմբերի 18֊ը շարունակվելիք թատերական փառատոնի շրջանակներում, որի մասնակիցների ցանկում կան թատերախմբեր նաև Լեհաստանից, Լատվիայից, Իսպանիայից, Բելգիայից, Գերմանիայից, Ուկրաինայից։
Թբիլիսիի թատերական միջազգային փառատոնը հիմնադրվել է 2009թ․֊ին քաղաքապետարանի կողմից։ Այն նպատակ է հետապնդում մասսայականացնել Վրաստանի մայրաքաղաքի մշակույթը և հարուստ ստեղծագործական մթնոլորտը։ Այս միջոցառումը Եվրոպայի թատերական փառատոների ասսոցիացիայի անդամ է։