Ժամանակներ, երբ ըստ Կաֆկայի և Թալհայմերի մարդ կարող է մեղավոր լինել «քանի որ ողջ է»։
11.21.2023

Ֆրանց Կաֆկայի մահից (1924թ․) գրեթե 100 տարի անց Թալհայմերը դիմել է ավստրիացի հանճարի կարևորագույն ստեղծագործություններից մեկին, որի տեքստի վրա հիմնական աշխատանքը հեղինակը կատարել է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ (1914-1915թթ․֊երին)։ Կաֆկան վեպը չի ավարտել։ Իսկ հետմահու առաջին, 1925թ․֊ի հրատարակությունը հիմնված է սևագրերի և գրառումների վրա։
Թատրոնի կայքը Թալհայմերի բեմադրության մասին գրում է, «Այստեղ ոչինչ նորմալ չէ, ոչինչ այլևս թեթև չէ։ Չնայած Յոզեֆ Կ․֊ի կյանքում ամեն ինչ ընթանում է իր հերթով, 30֊ամյակի օրը նրան ձերբակալում է հանելուկային գերատեսչությունը։ Նրա ամենօրյա կյանքը վերածվում իրավապահների և իշխանության ներկայացուցիչների հետ համագործակցության, նրա կյանքը լցվում է հանելուկային դեմքերով և Կ․֊ի մշտական սպասումներին և հույսերին հակադրվող և անհասկանալի տրամաբանության կազմակերպություններով։ Գիտակցումը վրա է հասնում բավականին ուշ և դատավճիռը աներկբա է․ Յոզեֆ Կ․֊ն մեղավոր է,որովհետև ողջ է»։
«Thalia Theater» թատրոնում համոզված են, որ Կաֆկայի վեպը այժմ կարող է դառնալ այն պահանջների յուրահատուկ հայելին, որն այսօրվա բարդ իրականության մեջ ներկայացնում է սովորական մարդուն, վերաբերում է գոյաբանական կոնֆլիկտներին, և որոնք կապված են հակասական և ճնշող իրականության մեջ անհատական պատասխանատվության հետ։
Ասենք, որ «Գործընթաց»֊ն անվանի ռեժիսոր Միխայել Թալհայմերի համար «կաֆկայական» աշխարհն անդրադարձնելու առաջին փորձն էր։
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի