Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Արտիստները բողոքում են, որ ծախսում են 42 ժամ, իսկ վճարվում են միայն 6֊ի դիմաց

12.22.2023


Փարիզի Bastille թատրոնում տարվա ամենաեկամտաբեր ամսի՝ դեկտեմբերի մեկնարկին մոտ բեմի սպասարկման հարցերով զբաղվող ամենապատասխանատու օղակների աշխատակիցները՝ բեմի հարդարման և կարգաբերման, դեկորացիաների տեղափոխման կամ տեղադրման համար պատասխանատու աշխատակիցները հայտարարել էին գործադուլ։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով « kommersant.ru»֊ին։

Օպերայի այդ աշխատակիցներն առաջին ամիսը չէ, որ ղեկավարությունից պահանջում էին ընդունել, որ իրենց բեռը ծանր է ամենաուղղակի իմաստով, և, դրանից ելնելով, առաջ էին քաշել աշխատավարձերը բարձրացնելու խնդիր։

Ասենք, որ այս գործադուլի հետևանքով «Հոֆմանի հեքիաթները» բեմադրության համերգային կատարման պրեմիերան թատրոնն ստիպված է եղել հետաձգել, իսկ փարիզցիների համար սպասված «Շչելկունչիկ» բալետի գլխավոր փորձը, պարզապես, խափանվել է, որի հետևանքով դեկտեմբերին նախատեսված երկու պրեմիերային ցուցադրությունները նույնպես տապալվել են։ Այս ամենից հետո, միայն, թատրոնի ղեկավարությունը համաձայնվել է գործադուլավորների պահանջը կատարել և նրանց աշխատավարձը 2025թ․֊ից բարձրացնելու խոստում է տվել։

Սակայն, փարիզյան Bastille թատրոնի նախատոնական կյանքում ցնցումները այդքանով չեն ավարտվել։ Դեկտեմբերի 11֊ի առավոտյան տնօրինության դուռը սկսել են թակել նոր գործադուլավորներ։ Այս անգամ բողոքի են դուրս եկել բալետի արտիստները։ Նրանց պահանջները նույնպես առաջին անգամ չէ, որ ներկայացվել է ղեկավարությանը։ Նրանք արդեն մի քանի ամիս շարունակ խնդրում են, որ իրենց աշխատանքային ժամերի մեջ ներառվի նաև ներկայացմանը պատրաստվելու, դիմահարդարման, քաղաքացիական հագուստները հանելու և բեմական հագուստները հագնելու ժամանակամիջոցը։

Արհմիության անդամ արտիստները նույնիսկ հաշվել էին, որ այդ գործողությունների վրա պարողները ծախսում են 42 ժամ, իսկ վճարվում են միայն 6֊ի դիմաց։

Թեև այս պահանջներով ոտքի ելած արտիստների պատճառով հուլիսին «Մանոն» բեմադրության առաջին երկու ցուցադրություններն էին տապալվել, բայց և այնպես ղեկավարությունը համաձայնության չի եկել։

Այդ կապակցությամբ թատրոնի բալետային խմբի արհմիության հնագույն անդամ Մաթիե Բոթթոն հայտարարել է, որ արտիստները չեն ցանկանում ոչ գործադուլներ, ոչ ֆինանսական կորուստներ, ոչ հանդիսատեսների զայրույթ և իրենք բոլոր նախազգուշական բանակցություններն արդեն անցկացրել են, սակայն, ավաղ, փարիզյան օպերայում, ինչպես նաև այլ կառույցներում, պահանջվածին հասնելը հնարավոր է միայն ուժի միջոցով։

Այս իրավիճակում հարցականի տակ են հայտնվել Bastille ֊ի դեկտեմբերի 23-ին, 25֊ին 31֊ին նշանակված բալետային ներկայացումների ցուցադրությունները։





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 317 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396>>հաջորդ
    Մշակութային տեղեկատվությանն օժանդակելը սոցիալական գործընկերության աստվածահաճո ձև է:
    Աջակցությունը «Թագլուրին» կօգնի կատարելագործվել և շարժվել իր 2֊րդ տասնամյակին ընդառաջ․․․
    5175965000509119
    Արխիվ ըստ ամիսների