Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Երկուսը արդեն Հիտլեր խաղացել են, իսկ երրորդը մարմնավորել է Գեբելսին

03.20.2024


Այսօր, մարտի 20֊ին, Մոսկվայի «Ստանիսլավսկի» էլեկտրաթատրոնի Փոքր բեմում կհայտնվի...Հիտլերը։ Ռեժիսոր Ելենա Ստարոդվորցևան հանդիսատեսին կներկայցնի գերմանացի դրամատուրգ Թերեզիա Վալզերի «Անդորր փոթորիկից առաջ» պիեսի իր ընթերցումը։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով « oteatre.info»֊ին։

Թերեզիա Վալզերը ժամանակակից դրամատուրգ է, կրթությամբ դերասանուհի։ Նա Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից, գերմանացի հայտնի գրող Մարթին Վալզերի դուստրն է և հայտնի է դարձել իր «հակաիրատեսական» պիեսներով, որոնցում «հրեշավորը ի հայտ է գալիս ամենասովորականում, իսկ երգիծականը՝ խոր թախծի մեջ»։

«Անդորր փոթորիկից առաջ» պիեսը նա գրել է 2006թ․֊ին։ Այն ժանրով «ինտելեկտուալ կատակերգություն է»։ Պիեսը կառուցված է որպես երեք դերասանների երկխոսություն։ Նրանք սպասում են « Արդյո՞ք կարելի է և, եթե՝ այո, ապա՝ ինչպե՞ս պետք է խաղալ Հիտլերին» թեմայով քննարկմանը»։

Քանի դեռ քննարկումը վարողը չի եկել, դերասանները դատարկ բեմում զրուցում են իրար հետ։ Նրանցից երկուսը արդեն Հիտլեր խաղացել են, իսկ երրորդը մարմնավորել է Գեբելսին, սակայն այդ ամենը եղել է կինոյում։ Իսկ քննարկմանը, որին նրանք սպասում են, խոսքը պետք է լինի թատրոնի մասին։

Պիեսի նկարագրություններից մեկում նշված է, որ Թոմաս Բերնհարդի «Շրջիկ դերասանը» հանդիպում է Բերնդ Այխինգերի «Բունկերին»։

«Անդորր փոթորիկից առաջ»֊ը դերասանի մասնագիտական բնույթի հետազոտություն է, ժամանակակից թատրոնի ձևի և իմաստի հետ առնչվող գեղագիտական և բարոյագիտական թեմաներով վեճ, նաև՝ մտորումներ այն մասին, թե ինչպե՞ս է անհատականությունը տարալուծվում սոցիալական դիմակների և մշակութային կարծրատիպերի մեջ։





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 79 անգամ