Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Եկել է Արգենտինա և ցանկանում է կառուցել Լեհաստանում թողածի նման մի նոր տուն

05.27.2024


Լիտվայի Կլայպեդա քաղաքի դրամատիկական թատրոնում ընթանում է «TheATRIUM-2024» թատերական փառատոնը։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «oteatre.info»֊ին։

Այն ունի յուրահատուկ կառուցվածք և կազմված է երկու մասից՝ լիտվական և միջազգային:

Լիտվական մասըը մեկնարկել է մայիսի 15-ին ռուս ֊ուկրաինական պատերազմի պատճառով Արևմուտքում հանգրվան գտած հայտնի ռեժիսոր Դմիտրի Կրիմովի «Ռեքվիեմի» պրեմիերայով, իսկ մայիսի 19-ին ավարտվել է նույն քաղաքացիական կարգավիճակում Եվրոպայում ապաստան գտած ռեժիսոր Յուրի Բուտուսովի «Ռոզենկրանցը և Գիլդենսթերնը մեռած են» պիեսի հյուրախաղային ներկայացմամբ։ Իսկ ընդհանրապես, փառատոնի ծրագրի այդ հատվածում ներկայացվել են տարբեր (դրամատիկ, պլաստիկ, երաժշտական) ձևերի գրեթե մեկ տասնյակի հասնող բեմադրություններ։

«TheATRIUM֊2024»-ի միջազգային մասում ընդգրկվել էր հինգ բեմադրություն, որոնցից մեկը ներկայացնում էր աշխարհահռչակ իտալացի ռեժիսոր Ռոմեո Կաստելլուչչիի «Bros» - փորձարարական աշխատանքը։ Այս բեմադրության մեջ Կաստելլուչչին ուսումնասիրում է բռնության բնույթը, «դաժանության ի հայտ գալը՝ ցանկացած հստակ ճանաչելի չարիքից դուրս»:

Ռեժիսորի այս նախագծին մասնակցում են 23 ոչ պրոֆեսիոնալ արտիստներ և երեք դերասաններ։ Ամերիկյան ոստիկանական համազգեստ հագած՝ թատերական կերպարները ականջակալների միջոցով կատարում են ստացած հրահանգները։ Արդյունքը «կենդանի նկարների շարան» է, որտեղ քրիստոնեական մշակույթի, զանգվածային լրատվամիջոցների, փոփ մշակույթի և նույնիսկ համր ֆիլմերը (Բասթեր Քիթոնի մասնակցությամբ) հանդիսատեսի համար, ըստ Կաստելլուչչիի, ստեղծում են «էսթետիկորեն խնդրահարույց», մի տեսարան, որին հանդիսատեսը կոչված է բարդ էթիկական խնդիրներին տալ ներքին արձագանք:

Մայիսի 30-ին փառատոնին կներկայացվի արգենտինացի Մարիանո Պենսոտիի «La obra» պիեսը։ Բեմադրությունը հիմնված է հրեական ծագումով լեհի զարմանահրաշ պատմության վրա, ով եկել է Արգենտինա 1960-լականների սկզբին և ցանկանում է կառուցել Լեհաստանում թողած իր օջախի նման մի նոր տուն: Սակայն այդ շինության արգենտինական տարբերակը նա նախատեսում է բոլորովին այլ նպատակի համար։ Այս շենքում նա իր հարևանների համար ցուցադրության է պատրաստում մի բեմադրություն, որտեղ պատումը հյուսվում է Վարշավայում իր նախապատերազմական կյանքի մասին։

Աստիճանաբար տունը համալրվում էր ավելի ու ավելի շատ մանրամասներով, իսկ հարեւանները որպես դերակատարներ ներգրավվում էին ակցիային, որը նրանց համար դառնում է երկրորդ կյանք։ 2000-ականների սկզբին սիրողական ռեժիսորին ոստիկանությունը ձերբակալում է և պարզում, որ նրա «նախորդ կյանքը» զգալիորեն տարբերվում էր բեմադրության մեջ ներկայացվածից։

«ATRIUM» փառատոնը կեզրափակվի հունիսի 12-ին։





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 210 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396>>հաջորդ
    Մշակութային տեղեկատվությանն օժանդակելը սոցիալական գործընկերության աստվածահաճո ձև է:
    Աջակցությունը «Թագլուրին» կօգնի կատարելագործվել և շարժվել իր 2֊րդ տասնամյակին ընդառաջ․․․
    5175965000509119
    Արխիվ ըստ ամիսների