Մյուզիքլ հուսահատության ժամանակներում կառուցված շենքի շինարարների մասին05.31.2024
Նյու֊Յորքի թատերական կենտրոնում, Բրոդվեյի «New World Stages» թատրոնում բեմադրություն է պատրաստվում Ամերիկայի պատմության մեջ մի դժվարին ժամանակաշրջանում կառուցված նյու֊յորքյան ամենահայտնի շենքի ՝ Էմփայր Սթեյթ Բիլդինգի շինարարության մասին։
««Empire: The Musical» («Էմփայր․ Մյուզիքլը) այդպես են վերնագրել իրենց նոր շոուն հեղինակները, որոնց մեջ են նաև երաժշտական մշակումների ղեկավար Ջիլիան Բերկովիցը, ռեկվիզիտների դիզայներ՝ Բրենդան ՄաքՔենը, խորեոգրաֆ Լորնա Վենտուրա և այլք: Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «newyorktheatreguide.com»֊ին։
Բեմադրությունը կենտրոնանում է այն մարդկանց վրա, ովքեր տեսել են երկնաքերի կառուցումը։ Նրանք հսկա երկնաքերը կառուցելիս իրենց աշխատանքը և լավատեսությունը ձևավորել են հուսահատության ու անհեռանկար թվացող իրավիճակում, երբ նման ինժեներական և շինարարական հրաշքի իրականացումը ուղղակի անհավանական և անհնարին էր թվում։
Մյուզիքլի պատումը բաժանված է երեք ժամանակաշրջանների՝ փոթորկուն 20֊ականներ, Մեծ լճացում և երկուհարուրամյա 1976 թիվ։
Բեմադրության պրեմիերան կկայանա ամռանը՝ հուլիսի 11֊ին «New World Stages» թատրոնում։ Այստեղ ցուցադրությունը կշարունակվի 12 շաբաթ։