Բրոդվեյի բոլոր ժամանակների ամենաշատը նոմինացված պիեսի ոդիսականը06.05.2024
Բրոդվեյում դրամատուրգ և երաժշտության հեղինակ Դևիդ Աջմիի «Ստերեոֆոնիա» պիեսի հիման վրա ստեղծված և հիթ դառնալու ամենաքիչ հավանականությունն ունեցող նույնանուն բեմադրությունն, ընթացիկ թատերաշրջանում հաջողություններ արձանագրելուց հետո, կշարունակի ցուցադրվել նախատեսված եզրափակման օրվանից հետո ևս 20 շաբաթվա ընթացքում։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «deadline.com»֊ին։
Ասենք, որ այս թատերախաղը ի սկզբանե նախատեսված է եղել 14 շաբաթյա ցուցադրության համար, որը պետք է ավարտվեր օգոստոսի 18֊ին։ Հանդիսատեսների մեծ պահանջարկի և տոմսարկղային հաջողությունների ցուցանիշները «Golden Theatre»֊ի պրոդյուսերներին համոզիչ են թվացել, որպեսզի ներկայացման կյանքը իրենց բեմում շարունակեն մինչև 2025թ․֊ի հունվարի 5-ը
։
«Ստերեոֆոնիա» բեմադրությունը, որ ներկայացնում է«ձայնագրության ստուդիայի պատերի վրա» գրեթե վավերագրական մոտեցում և աչքի է ընկնում բնօրինակ երգերի համարձակ «ներբեռնումներով», պիեսն, ուղղակի, վերածել է մյուզիքլի։
Այս մոտեցումը, պարզվում է, որ մեծ հետաքրքրություն է առաջացրելլ ոչ միայն հանդիսատեսների շրջանում, այլև մասնագետների մեջ։ Ի վերջո, «Ստերեոֆոնիա»֊ն դարձել է ամերիկյան թատերական գլխավոր մրցանակաբաշխության՝ «Թոնի»֊ի հաղթողի թեկնածու 13 անվանակարգերում։
Ռեժիսոր Դենիել Օքինի բեմադրությամբ մրցանակաբաշխության անվանակարգային ցուցակում արձանագրված ակնառու հաջողությունն Աջմիի ստեղծագործությանը բերել է Բրոդվեյի բոլոր ժամանակների ամենաշատը նոմինացված պիեսի համբավ։
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։