Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ֆուտբոլ, որի մասին գիտեն գրեթե բոլորը

07.01.2024


Այս օրերին Գերմանիայում ընթացող ֆուտբոլի Եվրոպայի առաջնության մթնոլորտն իր անդրադարձերն է ստացել նաև Լոնդոնի թատերական կյանքում։ Դրաման Բրիտանիայի մայրաքաղաքի թատերական հարթակներում համադրվում է խաղադաշտի հիացական թռիչքների և հոգեցունց անկումների հետ, երբ ֆուտբոլային ֆանատները «Եվրո֊2024֊ում» դիտում են իրենց թիմերի առաջընթացը կամ նահանջը։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով « londontheatre.co.uk»֊ին։

Թատերական տիրույթում այս սպորտաձևի նկատմամբ հետաքեքրությունը զարմանալի չէ, եթե նկատի է առնվում ֆուտբոլային կրքերի բնորոշ դրամատիզմը, որտեղ կան հաղթողներ և պարտվողներ, հակադրություններ առանձին տաղանդավոր անհատականության և թիմային ոգու կամ վետերենների և երիտասարդների միջև, ինչպես նաև ամենակարող ճնշումներ, որով իրենց թիմերի վրա ներգործում են երկրները․․․

Նման բեմադրություններից մեկն, օրինակ, համատեղ ուժերով Վեսթ Էնդում հանդիսատեսի ուշադրությանն են ներկայացրել « Royal Court Theater» և «Live Theater» թատրոնները։

Դրամատուրգ Սթյուարթ Փրինգլի «Ալեն Վիթսան հովտի խաղը» («Allen Valley Whitsun Game») հնարամիտ պիեսի գործողությունները տեղի են ունենում 1553թ․֊ին, որը Ալբիոնում համարում են անգլիական ֆուտբոլի «ոսկե դարը»

Եվ մարդիկ կմահանան այսօր:

Դա մեծ խաղ է և այն փոթորկվում է արդեն մի քանի ժամ։ Հերոսները՝ Փերսին և Ռոուենը պատմական իրադարձության վայրից հեռու են մի քանի մղոն։ Նրանք մի մեկուսի և խուլ վայրում են։ Նրանց է միանում մի անծանոթ, որը այնպիսի նորություններ է պատմում, որ այդ երկուսի աշխարհը ուղղակի պայթեցնում է և կտոր֊կտոր անում։ Ժամանակը անցնում է։ Վրա է հասնում գիշերը։ Կեցության մեծ շղթան ընդհատվում է։Հերոսները պարտվում են այդ անիծյալ ֆուտբոլում․․․

Ռեժիսոր Ջեք ՄքՆամարի բեմադրությունը ներկայացնում է մռայլ կատակերգական պատմություն ազգային տարաձայնությունների, ժողովրդական սարսափի և աշխարհի վերջի մասին, այնպիսին, ինչպիսին գիտեն գրեթե բոլորը





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 138 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396>>հաջորդ
    Մշակութային տեղեկատվությանն օժանդակելը սոցիալական գործընկերության աստվածահաճո ձև է:
    Աջակցությունը «Թագլուրին» կօգնի կատարելագործվել և շարժվել իր 2֊րդ տասնամյակին ընդառաջ․․․
    5175965000509119
    Արխիվ ըստ ամիսների