Պիեռ Աուդի․ «Չի հեռացնում մեզ մի աշխարհից, որն օրեցօր ավելի ու ավելի շփոթեցնող է դառնում»
07.10.2024

Թեև Ֆրանսիայում պառլամենտական հետընտրական գործընթացներ են, բայց դա չի շեղում թատերասերների ուշադրությունը Էքս֊ան֊Պրոֆանս քաղաքում հուլիսի 3֊ին մեկնարկած և մինչև 23֊ը շարունակվող փառատոնից։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «oteatre.info»֊ին։
Այն բացվել է Գլյուկի «Իֆիգենիան Ավլիդում֊Իֆիգենիան Տավրիդում» իրար միացրած նույնանուն երկու օպերաների ցուցադրությամբ, որը բեմադրել է Եվրոպայում գործելու հնարավորություն ստացած ռուսաստանցի ռեժիսոր Դմիտրի Չերնյակովը։
«Օպերան չի կրկնօրինակում և չի հեռացնում մեզ մի աշխարհից, որն օրեցօր ավելի ու ավելի շփոթեցնող է դառնում», - ասում է Էքս-ան-Պրովանս փառատոնի գլխավոր տնօրեն Պիեռ Աուդին: «Այն կապում է այս աշխարհը հնագույն ժամանակների և պարզունակ կրքերի հետ՝ նպաստելով դրանց ակնառու ազդեցությանը իր անզուգական հարստությամբ:
Իֆիգենիան՝ Ատրեուսի թոռնուհին, զոհից դառնում է մարդասպան, Աստծո ընտրյալ Սամսոնը օժտված է արյունահեղության տանելու զորությամբ, Թիթեռի խոցելիությունը հանգեցնում է նրա մահվան. 2024 թվականի փառատոնը բնակեցված է այս հզոր երկիմաստ ճակատագրերով: Մենք կանգնած ենք բռնության, խելագարության և ավերածությունների փոթորիկի առաջ. բայց դրանք հավասարակշռված են հավատարմությամբ, կամքի ուժով և արդարության ու ազատության համար պայքարով: Այստեղ մենք տեսնում ենք մարդկային փխրունությունը, որը պայքարում է իր բարբարոսության դեմ ամենավսեմ և կրքոտ լեզուներով»:
Էքս-ան-Պրովանսի փառատոնում հիշարժան մեկ դրվագ էլ կարող է դառնալ Ռամոյի «Սամսոն» օպերայի համաշխարհային պրեմիերան, որը փառատոնի և «National De L`Opera- Gomigue» թատրոնի համատեղ արտադրությունն է: Ի դեպ, այս ստեղծագործությունը երբեք չի բեմադրվել՝ եկեղեցու արգելքի պատճառով։
Էքս-ան-Պրովանսի օպերայի և դասական երաժշտության միջազգային փառատոնը համարվում է Եվրոպայի նշանակալից երաժշտական իրադարձություններից մեկը։ Այն իր տարեգրությունը սկսել է 1948թ․֊ից և անցկացվում է ամռանը։ Նախաձեռնողների մտահղացմամբ այն պետք է օժանդակի Մարսելում և շրջակայքում երաժժշտական կյանքի զարգացմանը։