Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Վեսթ֊Էնդում զվարճանում և խոսում են այն մասին, որ փողն աշխարհ է շրջում

08.12.2024

Լոնդոնի Վեսթ֊Էնդի «Gillian Lynne» թատրոնը հանրության խնդրանքով իր բեմը տրամադրել է մի էպիկական պիեսի, որը հիմնված է երեք հրեա եղբայրների՝ Հենրի, Էմանուել և Մայեր Լեհմանների կյանքի ու գործունեության իրական պատմության վրա։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով « londontheatre.co.uk»֊ին։

Լեհման եղբայրները 1822-30 թվականներին բնակվել են Գերմանիայում, իսկ հիտլերյան հալածանքների շրջանում՝ 1840-ականներին գաղթել են Միացյալ Նահանգներ:

Հենրի Լեհմանը Ալաբամայում բացում է չոր ապրանքների խանութ։ Նրա ապրանքափոխանակման հմտությունները (հատկապես բամբակի առևտրի հետ կապված) ի վերջո հանգեցնում են բանկի հիմնադրման, որը այնքան է զարգանում, որ դառնում է Միացյալ Նահանգների չորրորդ խոշորագույն ընկերությունը: Լեմանների ընտանիքը բանկը ղեկավարում էր մինչև 1969 թվականը:

Ամերիկյան երազանքը որքան որ հրապուրիչ, նույնքան էլ անկայուն գազան է։ Փոխվում են բիզնեսի մեթոդները և ահա, 2007 թվականին «Lehman Brothers»-ը ցնցեց ֆինանսական աշխարհը։ Լեհմանները ներկայացրին ամերիկյան պատմության մեջ ամենամեծ սնանկության հայցը: Ֆինանսների աշխարհը նման ծայրահեղ բարձր և ցածր մակարդակների գծանշումներով՝ այդքան գրավիչ չի եղել ոչ այս իրադարձությունից առաջ և ոչ էլ հետո:

«Լեհմանի եռերգություն» բեմադրություն, որը մինչև Վեսթ֊Էնդյան բեմահարթակ բարձրանալը ներկայացվել է Ազգային թատրոնում, հանդիսատեսի առջև չի դնում բիզնեսի կամ ֆինանսական աշխարհի մասին նախնական գիտելիքներ ունենալու խնդիր։ Այն պատմություն է և այդ պատմության մեջ չոր բան չկա, և, նույնիսկ, շատ զվարճալի է:

Բեմադրության ցուցադրությունը կմեկնարկի սեպտեմբերի 24֊ից և կշարունակվի մինչև 2025թ․֊ի հունվարի 5֊ը։






Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 149 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398>>հաջորդ
    Մշակութային տեղեկատվությանն օժանդակելը սոցիալական գործընկերության աստվածահաճո ձև է:
    Աջակցությունը «Թագլուրին» կօգնի կատարելագործվել և շարժվել իր 2֊րդ տասնամյակին ընդառաջ․․․
    5175965000509119
    Ամենաընթերցվածը
    Արխիվ ըստ ամիսների
    <Նախ.Հաջ.>
    Ապրիլ 2025
    երկերքչրքհնգուրբշբթկիր
     123456
    78910111213
    14151617181920
    21222324252627
    282930