Մեկ տարի կատարված ընտրությունից հետո որոշվել է հաղթող պիեսը
08.15.2024
80 թատերական գործիչներից կազմված հանձնաժողովը որոշել է մրցույթի եզրափակիչի 22 մասնակիցներին։ Նշենք,որ այդ գործընթացը սովորաբար տևում է մեկ տարի։ Ի վերջո հաղթող է ճանաչվել Քարիսսու Մյուրել Մայերսի «Black Bear Island» («Սև արջի կղզին») պիեսը, որ մեկ այլ «Blue Ink Award» մրցույթի կիսաեզրափակիչի մրցանակակիր է։
Այս ստեղծագործությունը մի կնոջ պատմություն է, որը իր մանկության շրջանի սիրած ընկերոջ առեղծվածային մահից հետո վերադառնում է Խաղաղ օվկիանոսի հյուսիս֊արևմուտքում գտնվող հարազատ քաղաք:
Այն 2025թ․֊ին կբեմադրվի Բուֆֆալոյի «Alleyway Theatre» թատրոնում:
Այս մրցույթը անվանակոչվել Կանադայում ծնված, դրամատուրգ, դերասան, պրոդյուսեր, քասթինգի գծով տնօրեն «Bramble Theatre Company֊ի գեղարվեստական ղեկավար Մաքսիմ Մազումդարի անունով և անցկացվում է 1989թ․֊ից։