«Edinburgh Fringe»֊ում այս անգամ վերաիմաստավորել են Շեքսպիրին08.26.2024
Կիրակի, օգոստոսի 25֊ին, Շոտլանդիայում փակվեց «Edinburgh Fringe» («Էդինբուրգ ֆրինջ») հայտնի թատերական փառատոնի վարագույրը։ Օգոստոսի 2-ից 26֊ին կայացած միջոցառումը ցույց տվեց, որ այս տարի հանդիսատեսի ուշադրությունը գրավելու համար պայքարի մեջ են հայտնվել Շեքսպիրի վերաիմաստավորված բազմաթիվ պիեսներ։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով « thetheatretimes.com»֊ին։
Թատերական քննադատներից մեկը դասականի ստեղծագործությունների վերաիմաստավորման այս իրողության մեջ հնարավոր է համարում նույնիսկ դրամարուրգիական արվեստի մեջ նոր ժանրի առաջացման հավանականություն։ Նա նշել է, որ, որպես քննադատ և որպես Շեքսպիրի տեքստերը վերաշարադրող, իրեն հատկապես հետաքրքիր է, թե ինչո՞վ են զբաղվում գրողները և ընկերությունները։
Օրինակ, Լոս֊Անջելոսի շեքսպիրյան «Theatricum Botanicum» թատրոնում 10֊ամյա աշխատանքային փորձ ունեցող ռեժիսոր, գրող և բնապահպան Ջուլի Ռոուզ Լիզը, որը հայտնի է Շեքսպիրի պիեսների վերաիմաստավորմամբ, իր առջև այդ ձևաչափում տեսնում է ժամանակակից և քաղաքական հիմնախնիրների և թեմաների ակցենտավորման անհրաժեշտություն։ Նա բացատրել է, որ ինքը, օրինակ, սցենարը ստեղծել է «Ամռան գիշերվա երազը, «Փոթորիկ» և «Մակբեթ․ պիեսների առանձին դրվագները միմյանց կցելով։ Այդ դրվագները արտահայտում են իր հետաքրքրությունները կլիմայի փոփոխության, հայրիշխանության, կանանց իրավունքների և գաղութատիրության մասին։
Այս բեմադրության համար նա իր գործընկեր, ռեժիսոր Ռայլի Բերենսի հետ աշխատում է Շոտլանդիայի և մի շարք այլ երկրների տաղանդավոր ուսանողների խմբի հետ։ Փորձերը անցկացվել են առցանց տիրույթում; Թատրոնում կենդանի շփումները ստեղծագործական խմբի հետ համեմատաբար կարճատև են եղել, որոնց ընթացքում նա խմբին սովորեցրել է այն հմտությունները, որոնք պահանջվում են շեքսպիրյան ոտանավորները ճիշտ արտասանելու համար։
Այս մեթոդի արդյունքում ծնվել է «Փոթորիկ ամռան գիշերով» բեմադրությունը, որի գործողություննները տեղի են ունենում Էդինբուրգում
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի