Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ա. Մաթիոլի. «Մարդկանց պետք է բարձրացնել Պուչինիի մակարդակին․․․»

08.27.2024

Իտալիայի Պերուջա քաղաքում նախապատրաստվում են ներկայացնել Ջակոմո Պուչինիի «Բոհեմա» օպերան երկու անգամ կրճատված տարբերակով՝ հուսալով այդ կերպ դասական արվեստի վրա հրավիրել «TikTok֊ի սերնդի» ուշադրությունը։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը» ՝հղում անելով « kommersant.ru»֊ին։

Կազմակերպիչները «TikTok֊ի սերունդ» ասելով նկատի ունեն այն հավանական երիտասարդ հանդիսատեսին, որը կամ ծանոթ չէ օպերայի ժանրին, կամ ի վիճակի չէ դիտել երկար բեմադրություններ։։ Այդ իսկ պատճառով «Բոհեմա» օպերայի կրճատված տարբերակը ներկայացվում է 90 րոպեում։

Կարճ օպերայի («Operacorto») հեղինակը իտալացի տենոր Ջանլուկա Տերանովան է։ Նա 4 գործողությամբ օպերան, որը սովորաբար տևում է 2 ժամ 40 րոպե, կրճատել է 1,5 ժամով։ Տերենովան, որը այս օպերայում կատարում է բանաստեղծ Ռուդոլֆի գլխավոր դերը, կարծում է, որ պետք է հաշվի առնել, որ «TikTok֊ի սերունդը» ի վիճակի չէ երկար ժամանակ ուշադիր մնալ։ Բացի այդ, նա կարծում է, որ պետք է հրավիրել այն մարդկանց ուշադրությունը, որոնք օպերա չեն հաճախում՝ վախենալով, որ ոչինչ չեն հասկանա և այսպես շարունակ։

Կարճ «Բոհեմայում» արիաների միջակայքը կլցվի պատմողի խոսքով, և կրճատված հատվածների սյուժետակին գծի ներկայացմամբ։

Բացի այդ, գաղափարի հեղինակը ապագա ներկայացումներում մտադիր է արագացնել սոպրանո արիաների կատարումը։ Տենորը վստահ է, որ ինքը՝ Պուչինին, ուրախ կլիներ, որ իր ստեղծագործությունը հասնի հնարավորինս լայն լսարանի, ընդ որում ոչ միայն այն մարդկանց, ովքեր այսօր օպերա են հաճախում։ Նրա խոսքով, օպերա լսելը ոչ միայն զարգացնում է, այլև թույլ է տալիս երիտասարդներին, ովքեր հաճախ նախընտրում են շատ բարձր երաժշտությունը, լսել կատարողներին, որոնք բեմից երգում են առանց խոսափողի: Մյուս պլյուսը, ըստ տենորի, այն է, որ նման օպերաներն ավելի էժան են բեմադրվում։ Եվ սա կարող է նաև հնարավորություն տալ վերակենդանացնել գավառական թատրոնների ցանցը։

Մինչդեռ ոչ բոլորին է դուր գալիս կարճ օպերայի գաղափարը։ Այսպիս, ըստ երաժշտական ​​քննադատ Ալբերտո Մաթիոլիի, 1896 թվականի «La Bohème»-ն իդեալական օպերա է, և նրանից ոչինչ չի կարելի ավելացնել կամ հանել։ «Պուչինիի կողմից գրված յուրաքանչյուր գրություն սուրբ է», - կարծում է նա: Ըստ քննադատի՝ ավելի լավ է երիտասարդներին կրթել ու բացատրել, որ Պուչինին իր ստեղծագործություններում խոսում է մեր և ոչ թե ինչ-որ հեռավոր, անհասկանալի ու ձանձրալի բանի մասին։ Հետո, ասում է Մաթիոլին, երիտասարդները գնալու են թատրոն։ «Մարդկանց պետք է բարձրացնել Պուչինիի մակարդակին, այլ ոչ թե Պուչինիին հասցնել անգրագետների մակարդակին», - ասել է քննադատը։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 64 անգամ