Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մասսայական փիլիսոփայական համապատկեր՝ ըստ Փարաջանովի

08.28.2024

Գերմանիայի արվեստի ամենաշքեղ միջոցառումը համարվող «Ռուրտրիանելե» փառատոնում կայացել է Ոկրաինայում սանծազերծած պատերազմից հետո Եվրոպա տեղափոխված ռեժիսոր Կիրիլ Սերեբրեննիկովի «Լեգենդ» բեմադրությունը՝ նվիրված հայ մեծ ռեժիսոր Սերգեյ Փարաջանովին։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «kommersant.ru»֊ին։

«Թագլուրն» արդեն տեղեկացրել է, որ այս բեմադրությունը «Ռուրտրիանելե» և Սերեբրեննիկովի ղեկավարությամբ գործող «Kirill & Friends» ընկերության համատեղ նախագիծն է, որը կյանքի է կոչվել «Թալիա» թատրոնի հետ միասին։

Առաջին պրեմիերային ցուցադրությունը Սերեբրեննիկովը ներկայացրել է մշակութային կենտրոնի վերածված մետաղաձուլական գործարանի մասնաշենքերից մեկում։

Ի դեպ, այս գործարանում կարելի է գործարկել ցանկացած ձևաչափի մի քանի թատերական դահլիճ։ Իսկ «Լեգենդը» դիտելու համար հանդիսատեսները անցել են հսկայական «թատրոնի» միջով, որտեղ արդեն ընթանում էր «Ռուրտրիանելե»֊ի մեկ այլ իրադարձային բեմադրության Ռոմեո Կաստելլուչչիի «Բերենիկա»֊յի ձևավորումը։

«Բերենիկա»֊ն 21֊րդ դարի սկզբին ստեղծել է Ժերար Մորտիեն։ Նա առաջարկում էր ածխահատական ընճախտային տարածաշրջանում ցուցադրել սինթետիկ բեմադրություններ և նախագծեր, որոնք ստեղծվեն ժանրերի խաչմերուկում, իսկ ցուցադրությունների հարթակ օգտագործել կիսալքված արդյունաբերական օբյեկտները, որոնք գոյություն ունեն տարածաշրջանում։ Հենց «փառատոների անվան տակ» այդ տարածաշրջանում ի հայտ եկան հիանալի թատերական հարթակներ․․․

«Լեգենդը», շատերի կարծիքով, հավանաբար, այն ներկայացումներից է, որոնց մասին երազում էր Մորտիեն։ Սա թատրոն է, որը ներշնչվել է կինեմատոգրաֆիայից։ Այն դիտարժանությամբ հագեցած է, մեդիայից անբաժան, երաժշտության մեծ չափաբաժնով և անտարբեր չմնալով պատմության վերաբերյալ թեմաների նկատմամբ։

Փարաջանովը նախկին Խորհրդային Միության սահմաններից հեռու մնում է հիմնականում կինոսերների ուշադրության տիրույթում։ Այնպես որ բեմադրության շատ հանդիսատեսների համար Սերեբրեննիկովի այս նախագիծը օժտված է նաև ուսումնակրթական նշանակությամբ։

Սերեբրեննիկովը, որը նաև այս պիեսի հեղինակն է, չի առաջարկում կենսագրական պատում։ Նա ընտրել է բեմադրություն֊համերգի ձև, որտեղ հանդիսատեսը կարող է գտնել գեղեցկության, սիրո, ազատության մասին տարբեր թարմ մտքեր՝ տարալուծված մասսայական փիլիսոփայական համապատկերում․․․






Այս թեմայով այլ հղումներ-1


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 125 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396>>հաջորդ
    Մշակութային տեղեկատվությանն օժանդակելը սոցիալական գործընկերության աստվածահաճո ձև է:
    Աջակցությունը «Թագլուրին» կօգնի կատարելագործվել և շարժվել իր 2֊րդ տասնամյակին ընդառաջ․․․
    5175965000509119
    Ամենաընթերցվածը
    Արխիվ ըստ ամիսների