«Մոբի Դիկ» և պատում «այն մարդու մասին, որը հետապնդում է իր դևին»09.05.2024
«Փիլիսոփայությունը և արկածները, գիտությունը և արվեստը, առասպելը և վկայությունը» վաղը՝ սեպտեմբերի 7֊ին, կմիավորվեն Գերմանիայի Դյուսելդորֆի դրամատիկական թատրոնում, որպեսզի հյուսեն մի պատում «այն մարդու մասին, որը հետապնդում է իր դևին»։
Մարդը ցանկանում է հասկանալ սեփական գոյության գաղտնիքը։ Այդ մասին թատրոնի մամլո հաղորդագրությունը փոխանցում է «Թագլուրը»՝ հղում անելով «oteatre.info»֊ին։
Ռեժիսոր Ռոբերտ Ուիլսոնը այդ հոգեբանական թնջուկը փորձում է լուծել բեմահարթակում՝ ամերիկյան գրականության ռոմանտիկական ժանրի նշանավոր ներկայացուցիչ Հերման Մերվիլի հայտնի «Մոբի Դիկ» վեպի սեփական մեկնաբանությամբ։
Բեմադրությունը պահպանում է վեպի խորագիրը։
Այս ստեղծագործությունը պատմում է նավաստի Իզմաիլի մասին, որը աշխատանքի է տեղավորվում կետորսական «Փեքոդ» նավի վրա։ Նավի կապիտանը նավարկության է դուրս գալիս այն նպատակով, որպեսզի գտնի և սպանի իրեն հաշմանդամ դարձրած և այլանդակած կետ ձկանը, որին կնքել են «Մոբի Դիկ»անունով։ Հեղինակը այս պատումը շարադրել է ընդհուպ մոտենալով առասպելապատմանը և առատորեն օգտագործելով կտակարանային բազմաթիվ հիշատակումներ։
Բեմադրության համար հնչում է հատուկ ստեղծված երաժշտություն (կոմպոզիտոր Աննա Քելվի)։
Ասենք որ, Ուիլսոնը մինչ այս բեմադրությունը, Դյուսելդորֆում պատրաստել է ևս երկու բեմադրություն «Ավազե մարդը»՝ ըստ Հոֆմանի (2017թ.) և «Դորիանը»՝ ըստ Օսքար Ուայլդի հայտնի վեպի։
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։