Ք․ Լյուպա․ «20֊րդ դարի առավել գրավիչ երկխոսությունների գաղտնիքները»09.10.2024
Զալցբուրգի հայտնի փառատոնը Վիլնյուսի երիտասարդական թատրոնի հետ ներկայացրել է «Կախարդական լեռը» բեմադրության պրեմիերան։ Նախագծի նախաձեռնողը Ուկրաինայում սանձազերծված պատերազմի դեմ հանդես եկած և Ռուսաստանից Եվրոպա տեղափոխված թատերագետ Մարինա Դավիդովան է։ Նա նախորդ տարի նշանակվել է աս հայտնի փառատոնի դրամատիկական մասի ծրագրերի ղեկավար։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «oteatre.info»֊ին։
Գերմանացի մեծ գրող Թոմաս Մաննի նույնանուն վեպի հիման վրա ստեղծված բեմադրության հեղինակը 80֊ամյա լեհ ռեժիսոր Քրիստիան Լյուպան է, որը հայտնի է արձակ գրականության միջոցով թատրոնի վերականգնման իր հետևողական հայեցակարգով։ Նրա կարծիքով վեպերը «ողջ աշխարհի մոդելներն են», իսկ իր դավանած թատրոնը համարում է «գրականությամբ վարակված»։ Նա վեպերի մեջ է տեսնում «ճգնաժամի մեջ խորասուզված հասարակության․․․ նրանում իշխող կանխազգացման, ներշնչման աղբյուրի, վախի, զրույցների» պատկերը և կարծում է, որ «ոչ թե դրամատուրգները, այլ վիպասաններն են բացել 20֊րդ դարի առավել գրավիչ երկխոսությունների գաղտնիքները»։