Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Բեմադրությունների համար ստեղծագործական խմբի անդամները չեն վարձատրվում

09.11.2024


Ուելսի Փենարթ քաղաքում հասարակական կարգով գործում է մոտ 80 հոգուց ձևավորված մի թատերախումբ, որը եկող տարի կնշի իր 100-ամյակը: Այս սիրողական թատերախումբը արդեն մեկ դար շարունակ իր հանդիսատեսներին է ներկայացնում բեմարվեստի երկու ձևաչափով հիանալի բեմադրություններ և դեռ վճռական և վստահ ակնկալիքներ ունի ապագայի հանդեպ։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «bbc.com»֊ին։

Փենարդի օպերայի և դրմատիկական համայնքը (PODS֊ը) Ուելսում ամենահներից մեկն է; Այն այսօր անհավասար մրցակցության մեջ է հայտնվել համացանցային Netflix-ի և YouTube-ի հոսքային հսկաների հետ և այժմ փորձում է գտնել իր գործունեության տիրույթում հանդիսատեսին ներգրավելու նոր ուղիներ։
1925 թվականին «Իոլանթե» կատակերգական օպերայի իրենց առաջին կատարումից մինչև 2024 թվականին ցուցադրված Դիլան Թոմասի «Under Milk Wood»-ը, գործերն առաջ են մղվել դրական արդյունքներով:

Կազմակերպության և հանրության կապերի պատասխանատու Փիթեր Նոուլզը նշել է, որ «հպարտ» է իրենց ժառանգությամբ։ Նա ընդգծել է, որ շարունակում են աշխատել, որպեսզի մարդիկ գան տեսնելու իրենց բեմադրությունները: «Հուսով եմ,֊ ասել է նա,֊ որ մարդիկ, ովքեր նախաձեռնել են PODS-ը, կնայեն այն ստեղծագործական կազմին, որը մենք ունենք այսօր և հպարտ կզգան, թե ինչպես ենք առաջ տանում նրանց ժառանգությունը»։

Նոուլզը հայտարարել է, որ իրենց խմբին հետաքրքիր կլինի տեսնել, թե ինչպես է զարգանում կենդանի թատրոնը ժամանակի ընթացքում: Նա հիշեցրել է, որ PODS-ը առաջին անգամ, երբ սկսեց, մեծ մյուզիքլներ չկային, այլ կային պարզապես թեթև օպերետներ, իսկ այսօր մրցասպարեզում Netflix-ը, Youtube-ն ու մյուս հոսքային ալիքներն են։

«Մարդկանց ժամանցի աղբյուրներն այժմ շատ բազմազան ու մեծ են, և կենդանի թատրոնը պետք է մրցի դրանց հետ, դա մարտահրավեր է»,֊ ասել է Փիթեր Նոուլզը:

80 մշտական կատարողներից բացի, PODS-ի հասարակական մշակութային գործունեությանը անդամագրված են նաև 45 կրտսեր գործընկերներ, որոնք կազմում են համայնքի երիտասարդական թևը։ Վերջիներս տարեկան չորս շոուներ են բեմադրում և ներկայացնում հանրությանը։ Այդ բեմախաղերից երկուսը սովորաբար մյուզիքլ են և երկուսը Սուրբ ծննդյանը նվիրված մնջախաղ։

100-ամյա հոբելյանը նշելու համար խումբը նախատեսել է սեպտեմբերին կազմակերպել հատուկ շոուների շարք:

Նոուլզը նշել է, որ իրենք փնտրում են բեմադրությունները նորովի և գրավիչ ներկայացնելու թարմ եղանակներ։ Նա նաև ընդգծել է,֊ «Երբեմն թատրոնը գրավում է միայն որոշակի տարիքային խմբերի մարդկանց, սակայն մենք պետք է աշխատենք ներգրավել մեր համայնքի բոլոր տարիքային խմբերին»։ Նա նշել է, որ այդ մտադրության շրջանակներում իրենք փորձում են հնարավորինս ցածր պահել տոմսերի արժեքը, ֊ «․․․որպեսզի նրանք, ովքեր չեն կարող իրենց թույլ տալ գնալու ավելի մեծ թատրոններ, կարողանան այցելոլ իրենց»։

Ավելացնենք, որ տոմսերի վաճառքից գոյացած հասույթը հիմնականում օգտագործվում է հաջորդ ներկայացումները պատրաստելիս անհրաժեշտ ծախսերը հոգալու նպատակով, իսկ բեմադրությունների վրա կատարվող աշխատանքի և ցուցադրության համար խմբի անդամները չեն վարձատրվում։







Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 95 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398>>հաջորդ
    Մշակութային տեղեկատվությանն օժանդակելը սոցիալական գործընկերության աստվածահաճո ձև է:
    Աջակցությունը «Թագլուրին» կօգնի կատարելագործվել և շարժվել իր 2֊րդ տասնամյակին ընդառաջ․․․
    5175965000509119
    Ամենաընթերցվածը
    Արխիվ ըստ ամիսների
    <Նախ.Հաջ.>
    Ապրիլ 2025
    երկերքչրքհնգուրբշբթկիր
     123456
    78910111213
    14151617181920
    21222324252627
    282930