Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Բեմադրությունն արգելվել է, իսկ դերասաններից մեկը դատապարտվել ազատազրկման

09.23.2024

Սեպտեմբերի 21-ին, Էստոնիայի դրամատիկական թատրոնը Վաբա Լավա թատերական կենտրոնի համագործակցությամբ ներկայացրել է ռեժիսոր Հենդրիկ Տոմպերե կրտսերի նոր՝ «Տոտալիտար վեպ» բեմադրությունն՝ ըստ Մարիուս Իվասկևիչյուսի համանուն պիեսի։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով « oteatre.info»֊ին։

Պիեսի հեղինակը իր ստեղծագործությունը բնութագրել է որպես «խավարասերների (խորհրդային և հետխորհրդային արյունարբու բռնակալների) և մանկուրտների (արվեստագետների, որոնց հոգիները նրանք ստրկացրել են) մասին տեքստ»։

Իվասկևիչյուսն այս պիեսը գրել է 2023 թվականին՝ ոգեշնչված Կենտրոնական Ասիա կատարած ուղևորությունից և տաջիկ ռեժիսոր և դրամատուրգ Բարզու Աբդուրազակովի հետ զրույցներից։ «Տոտալիտար վեպում» միահյուսվում են տարբեր ժամանակների իրադարձություններ, Չինգիզ Այթմատովի հորինած «մանկուրտի» կերպարը դառնում է փոխաբերություն, որն օգնում է բացահայտել ստալինյան դարաշրջանի արվեստագետների կոտրված ճակատագրերը։ Պիեսի գլխավոր հերոսներից մեկը գրող Միխայիլ Բուլգակովն է։

Թատրոնը հրապարակել է բեմադրության մասին անոնս, որում մասնավորապես նշվում է,որ . «Ազատ մարդուն զրկելով հիշողությունից կարելի է ստրուկի վերածել»։

Թատրոնի մեկնաբանությունում ընդգծվում է, որ մարդուն, որը « չգիտե իր ժողովրդի անցյալը, հեշտությամբ կարող են ստիպել վախենալ օտարից և կուրորեն վստահել տիրոջը»: Անոնսը նշում է, որ «Խորհրդային Միությունը ստորացրել ու ստրկացրել մարդկանց։ Իսկ այսօր նույն կերպ են վարվում մարդկանց հետ Կենտրոնական Ասիայի բռնապետական ռեժիմները»։

Այս դրամատիկական ստեղծագործության մեջ «այթմատովյան» թեման պատահական չի հայտնվել; 2022 թվականին Դուշանբեում, պրեմիերայի նախօրեին, իշխանությունները արգելել են Չյնգիզ Այթմատովի հայտնի «Եվ դարից երկար է ձգվում օրը» վեպի հիման վրա գրված Բարզու Աբդուրազակովի «Մանկուրտ. Ռեքվիեմ» պիեսի բեմադրությունը։

Տաջիկստանի մշակույթի նախարար Զուլֆիյա Դավլացոդան պիեսն արգելեու որոշումը մեկնաբանել է այսպես. «Ռեժիսորը հեռացել է հեղինակ Չինգիզ Այթմատովի բնօրինակ տեքստից, դրանում կատարել է իր սեփական լրացումները և դրանով իսկ աղավաղել ստեղծագործության բովանդակությունը։ Նման ձևով ու բովանդակությամբ ներկայացումն ընդունելի չէ երկրի ներկայիս ներքին ու արտաքին քաղաքականության և մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության համար»։

Ավելացնենք, որ բեմադրության մասնակից, լրագրող և դերասան Դալեր Իմոմալին ձերբակալվել և դատապարտվել է 10 տարվա ազատազրկման։






Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 36 անգամ