Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Դ․ Կռիմով․ «Շնչահեղձ լինող հաստլիկ մարդը , որին վիճակված չի եղել խաղալ․․․»

09.24.2024


Ուկրաինայի դեմ սանձազերծված պատերազմից հետո իր բողոքն իշխանությունների վարած քաղաքականության նկատմամբ Ռուսաստանից Եվրոպա մեկնելով արտահայտած հայտնի ռեժիսոր Դմիտրի Կռիմովը օրերս Լատվիայի մայրաքաղաքի «LED Unit Halle» դահլիճում ներկայացրել է «Խելագարների երկտողեր» բեմադրություն֊դուետը, որում հանդես են եկել հայրենիքից նույն նկատառումներով տարագրված դերասանուհի Չուլպան Խամատովան և Մաքսիմ Սուխանովը։ Նախագիծն առաջ է քաշել «Entracte International» գործակալությունը և իրականացվել է բրիտանական «WE EXIST!»․ հիմնադրամի աջակցությամբ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «oteatre.info»֊ին։

Բեմադրության լեզուն ռուսերեն է։ Այն Դմիտրի Կռիմովի հեղինակային ստեղծագործությունն է և արտասահմանում պատրաստած նրա առաջին բեմադրությունը այդ լեզվով։

Ինչպես ներկայացված է անոնսում, «Խելագարների երկտողեր»֊ը «Ժամանակի և տարածության մեջ կորած մարդկանց մասին ֆանտասմագորիա է»։

Ըստ սյուժեի, էմիգրացված արտիստները փորձում են գտնել իրենց տեղը փոփոխված աշխարհում և փորձարկում են բոլոր հավանական դերերը՝ փորձելով հասկանալ իրենց» և այդ նպատակով մեկը մյուսին են հյուսում տարբեր ստեղծագործություններց վերցված իրական պատմություններ։

«Ապրած և ապրելիք կյանքի հիմնախնդիրն այսօր առնչվում է շատերին։ Քանի որ մեր հերոսները դերասաններ են, և ոչ երիտասարդ դերասաններ։ Նրանց պարագայում այդ ցավը առավել շատ է տեղավորված մակերևույթին և թույլ չի տալիս շնչել։ Շնչահեղձ լինող հաստլիկ մարդը , որին վիճակված չի եղել խաղալ ոչ Ռոմեո, ոչ Մերկուցո, և Ջուլիետայի, Անտիգոնեի մասին երազող դերասանուհին, որը թաքնվում է խավարասերների ու զատիկների հագուստներում․․․ Դա մեր մասին է։ Մարդկանց մասին։ Վերջին շանսի մասին»,֊ մեկնաբանել է իր բեմադրության ասելիքը Կռիմովը։

«Խելագարների երկտողեր»֊ը կազմակերպիչները նախատեսել են ներկայացնել աշխարհի տարբեր երկրներում։ Մասնավորապես նրանք արդեն պլանավորել են իրենց հյուրախաղերը Վրաստանում և Իսրայելում։






Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 29 անգամ