Հեռանալ պատերազմական բոցերի մեջ հայտնված Եվրոպայից․․․09.30.2024
Գերմանիայի Մանհայմ քաղաքի Ազգային թատրոնում ռուսաստանցի ռեժիսոր Մաքսիմ Դիդենկոն ներկայացրել է Էրիխ Մարիա Ռեմարկի «Գիշերը Լիսաբոնում» հանրահայտ վեպի իր բեմական ընթերցումը։ Այդ մասին տեղեկացնում է ,Թագլուրը»՝ հղում անելով «oteatre.info»֊ին։
Այս պրեմիերան գերմանացի հանդիսատեսին ներկայացվել է դասական գրողի ստեղծագործությունը բեմական ձևաչափի վերածած դրամատուրգ Ռոման Դոլժանսկու շարադրանքով։
Ռեմարկի վեպը պատերազմական ժամանակաշրջանում ծնված մի սիրո և մահվան պատմություն է։ Այն նացիզմի տարիներին ստիպողական տարագիր դարձած մարդկանց մասին է։
Երկու մարդ պատահաբար հանդիպում են Լիսաբոնի նավահանգստում։ Նրանցից մեկը մյուսին պատրաստ է տրամադրել երկու անձնագիր՝ ԱՄՆ մուտք գործելու թույլտվությամբ ևայնտեղ մեկնող շոգենավի երկու տոմս։ Այսինքն, այդ անծանոթը հնարավորություն է տալիս իր նոր ծանոթին հեռանալ պատերազմական բոցերի մեջ հայտնված Եվրոպայից։ Սակայն նա ունի մեկ պայման։ Նման փրկարար հնարավորությունը նա կտրամադրի, եթե գիշերվա ընթացքում մարդը պատմի իր կյանքի պատմությունը․․․
Այս բեմադրության ընթացքում ռեժիսորը իր հերոսների հետ հանդիսատեսին փոխադրում է Լիսաբոնի գիշերային ակումբներ ու բարեր, որտեղ փախստականներն ու դժվար կացության մեջ հայտնված մարդիկ անհամբեր սպասում են անճշմարտանման իրենց ապագային․․․ Տարբեր վայրերից գաղթած մարդկանց հոգեհարազատ մեղեդիների ներքո աստիճանաբար ձևավորվում է սիրո և դավաճանության, անհույս սպասման և կյանքի անհագ ծարավի պատմությունը։
Իսկ ոչ այնքան հեռու մոլեգնում է երկրորդ համաշխարհային պատերազմը․․․
Սա պատմություն է տարագրության և փախուստի մասին։ Ճիշտ այնպիսի մի պատմություն, որը, ասես խախտելով բոլոր ժամանակային և տարածքային արգելապատնեշները, տեղի է ունենում նաև հիմա, մեր օրերում։
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։