Հ․ Շեխթեր․ «Հանդիսատեսի սպասելիքները ձևավորվում են նրա կրթվածության միջոցով»
10.10.2024

Նրա ղեկավարությամբ գործող «Երազների թատրոնը» Լոնդոնում է։ Բրիտանական մայրաքաղաքում անհետանում է նրա նոութբուքը, իսկ հայտնի պարուսույցն ու կոմպոզիտորը հանգիստ բացատրում է, թե ինչպես է իր նոութբուքի գողանալը քողարկված օրհնություն էր իր նոր շոուի համար։
Երբ Հոֆեշ Շեխթերը դուրս է գալիս Փարիզի «Թատրոն դե լա Վիլից», որտեղ նրա ներկայացրած շոուից հետո մարդիկ հավաքված են մայթերին, նա հանկարծ զգում է, որ իրեն շրջապատել են հուզմունքի թրթիռով։
Փարիզը սիրահարված է իսրայելցի խորեոգրաֆին;
Այդ բանն առայժմ չես ասի ժամանակակից պարի բրիտանացի երկրպագուների մասին, որոնց կողքին արդեն ավելի քան 22 տարի ապրում է Շեխթերը։ Չնայած այս նուրբ իրավիճակին, նրա «Երազների թատրոն» ընկերությունը ծրագրել է ելույթներ, որոնք Բրիտանիայի մայրաքաղաքում կշարունակվեն երեք շաբաթ։
«Պարը և երաժշտությունը գործիքներ են, որոնք հնարավորություն են տալիս հասնելու ինչ֊որ առավել կարևորի՝ այսինքն հենց մարդկային փորձի»,֊ ասում է Շեխթերը և ընդգծում որ իմաստը միավորման մեջ է։ «Ի վերջո, մեկ ու կես ժամի ընթացքում մենք վերապրում ենք ենթագիտակցական փորձառություն և զգում , որ անցանք ինչ֊որ բանի միջով․․․»։
«Վիզցերալային»֊ը հարմար բառ է Շեխթերի շոուի համար։ Նա ոչ միայն պար է հոինում, այլև գրում է երաժշտությունը, որը հաճախ կատարվում է այնքան բարձր, որ հանդիսասրահում աթոռները դողդղում են։ Սա պար է, որը ցանկանում է ֆիզիկապես ձեռք տալ հանդիսատեսին, բռնել նրա օձիքից և քաշել պարի շրջանի մեջ։
Շեխթերը խոստովանում է, որ այն, ինչ իրեն դուր է գալիս պարի մեջ, «դրա տարօրինակությունն է»։ Ծիսական, հնագույն բանը»:
Նրա կարծիքով, պար դիտելը, ինչպես երազում, կարող է ուժեղ զգացմունքներ առաջացնել, բայց «մենք հաճախ հետո պայքարում ենք դրա համար բառեր գտնել»:
«Ստեղծագործությունը,֊ նշում է նա,֊ ասոցիատիվ փորձ է»։
Նա սկսել է պոեզիայով։ Մի բառը հուզում է, մյուսը՝ ոչ։ Թատրոնից հանդիսատեսի սպասելիքները ձևավորվում են նրա կրթվածության միջոցով, արժեհամակրգով և նրա մշակութային համաձայնությամբ։ Նա կարծում է, որ աշխարհը կազմված է միայն այն բանից, ինչը մարդը կարող է իր համար պատկերացնել․․․
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։