Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Սիրողական 100֊ամյա թատրոն, որի գլխավոր բառերն են ««Բարեկամություն» և «Ընտանիք»

10.22.2024


Մեծ Բրիտանիայի ամենահներից մեկը համարվող հասարակական «Green Room» անունով թատրոնն այս օրերին նշում է իր հիմնդրման 100-ամյակը: Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «bbc.com»֊ին։

Թատրոնը գործում է Չեշիրի կոմսության Ուիլմսլոու քաղաքում։ Այն հիմնադրվել է 1924 թվականին և բոլոր մասնակիցների համար ունի ընտանեկան թատրոնի համարում։

Շատ տարիների ընթացքում թատրոնը փորձեր և ելույթներ է ունեցել տարբեր վայրերում։ Եվ միայն1980-ականներին այն հնարավորություն է ունեցել տեղափոխվել իր համար բազային նշանակություն ունեցող հատուկ շենք:

«Green Room»֊ը շուրջ 60 տարի ղեկավարում է Դեյվիդ Ռեյնոլդսը։ Նա նաև թատերական գործունեությամբ զբաղվող այս հասարակական կազմակերպության նախագահն է։ Ռեյնոլդսը իրենց մյուս երկարամյա գործընկերուհու՝ տիկին Քոգլանի հետ թատերական գործի իսկական նվիրյալներ են և 1964 թվականից սկսված նրանց գործընկերային հարաբերությունների արդյունքում ծնվել են բազմաթիվ հաջողված բեմադրություններ։

«Ես տեղափոխվեցի Ուիլմսլոու՝ չճանաչելով որևէ մեկին։ Ինձ խորհուրդ տվեցին միանալ այս թատերախմբին՝ ընկերներ ձեռք բերելու համար», - հիշել է տիկին Քոգլանը և ավելացրել, թե ինչպես է միացել «Green Room»-ին և ձեռք բերել այն դերասանական կարողությունները, որոնց մասին երազում էր․․․

«Մենք երկուսս էլ ցանկանում էինք դերասանություն անել, բայց այդ օրերին այստեղ շատ քիչ դրամատիկական քոլեջներ կային։ Մենք ստիպված էիք մեկնել Լոնդոն», - հիշել է Ռեյնոլդսը:

Անցած տարիների ընթացքում նրանք բեմադրել են Շեքսպիրի, Ագաթա Քրիստի, Արթուր Միլլերի, Մայքլ Փեյլինի, Վիլի Ռասելի,Օսկար Ուայլդի և շատ այլ հայտնի և անհայտ հեղինակների ստեղծագործություններ:

Բայց այս սիրողական թատերախմբում համոզված են, որ մարդիկ նույնքան կարևոր են, որքան պիեսները:

«Ինչ-որ մեկը ինձ մեկ անգամ հարցրեց, թե ո՞րն է այն բառը, որը ես կօգտագործեի «Green Room»֊ը բնութագրրելու համար, և ես ասացի,֊ «Բարեկամություն», - նշել է Դեյվիդ Ռեյնոլդսը։

Իսկ տիկին Քոգլանը ավելացրել է՝ «Ընտանիք»։





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 34 անգամ