Վիսոցկին պառկել էր ծառի տակ և զարմացել բակում ստեղծված թատրոնից02.14.2014
Մոսկվայի «Սոլյանկայի վրա» ցուցադրասրահում մեկնարկել է Սերգեյ Փարաջանովի 90 ամյակին նվիրված, «Ցուցասրահ՝ նռան գույնը» խորագիրը կրող նախագիծը, որտեղ ցուցադրվում են մեծ ռեժիսորի ֆիլմերը և կոլաժները: Այդ մասին հաղորդում է «tvkultura.ru»-ն:
Բացի այդ, ցուցահանդեսում կինոարվեստի մեջ նոր ժանր հայտնաբերած բեմադրիչի ֆենոմենը առավել հասկանալի և ընկալելի դարձնելու նպատակով, կազմակերպիչները ներկայացնում են նաև այլ ռեժիսորների ստեղծագործությունների հետ Փարաջանովի գործերը համադրող յուրահատուկ տեսագրված արթ-ստեղծագործություն:
Այս ցուցահանդեսը կազմակերպվել է այնպես, որ թվում է դրա բացմանը մասնակցելու պետք է գար նաև ինքը՝ Փարաջանովը: Ինչ-որ մի ենթատեքստում դա կարծես թե հենց այդպես էլ կատարվեց: Նրան մոտ կանգնած մարդկանց ասելով հաճախ կարելի է հավասարության նշան դնել Փարաջանովի և նրա ձեռքով ստեղծված առարկաների միջև:
«Կա մի լուսանկար, որտեղ Վիսոցկին պառկած է ծառի տակ՝ ապշած այն թատրոնից, որ Փարաջանովը ստեղծել էր իր փոքրիկ բակում: Նրա սենյակը շատ փոքր ու համեստ էր: Բայց նա, ինչպես ամեն ինչը իր կյանքում, խոշորացնում էր, մինչև դրա մեջ բացահայտվեր արվեստը, փոխաբերությունը»,- ասել է դերասան և ռեժիսոր Վենյամին Սմեխովը:
Նշենք, որ ցուցանմուշների մեծ մասը Մոսկվա է տարվել Փարաջանովի Երևանի տուն թանգարանից