Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Աշխարհի ամենատարեց գործող դերասանը պորտուգալացի Ռույ դե Կարվալիոն է

10.29.2024

97 ու կես տարեկանում պորտուգալացի դերասան Ռույ դե Կարվալիոն ստացել է դեռևս թատրոնում աշխատող աշխարհի ամենատարեց դերասանի կարգավիճակ։։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «euronews.com»֊ին:

Դե Կարվալիոն բեմից հեռանալու պլաններ չունի։ Այժմ էլ զբաղված է իր մասնագիտական գործունեությամբ։ Նրա մարմնավորած կերպարով կարելի է հիանալ Լիսաբոնից ոչ հեռու գտնվող Օդիվելաս արվարձանի «Teatro da Malaposta» թատրոնում։ Այստեղ նա խաղում է մայոր Մետկալֆի դերը, որը բեմադրվել է ըստ Ագաթա Քրիստիի «Մկնիկի թակարդը» վեպի։

«Մկնիկի թակարդը» բեմադրության պրեմիերան կայացել է 1952 թ․֊ին Լոնդոնում, երբ Ռույ դե Կարվալիոն արդեն 11 տարվա դերասանական ստաժ ուներ և այդ տարիներից վերջին 5֊ում հանդես է եկել որպես պրոֆեսիոնալ։

Նշենք, որ «Մկնիկի թակարդը» հայտնի է որպես առանց ընդհատումների աշխարհի ամենաերկարը ցուցադրվող բեմադրությունը։ 2024թ․֊ին այս անգերազանցելի ռեկորդը հասել է 72 տարվա։

Դե Կարվալիոն բազմաթիվ դերեր է խաղացել կինոյում և հեռուստատեսությունում, որոնք նրան դարձրել են պորտուգալական հանրության ամենահայտնի դեմքերից մեկը, սակայն նրա բնական միջավայրը, որտեղ նա միշտ շարժվել է ինչպես ձուկը ջրում, թատրոնն է:

1957 թվականին նա առաջիններից մեկն էր, որը հանդես է եկել Ժիլ Վիսենտեի «Կովբոյի մենախոսությունը» պորտուգալական առաջին հեռուստաթատրոնում։

Նա իր կյանքի ամենահիշարժան պահը համարում է, երբ 1998թ․֊ին Դոնա Մարիա 2֊րդի անվան Ազգային թատրոնի բեմում Պորտուգալիայի այն ժամանակվա նախագահ Ժորժե Սամպայոից ստացավ պարգև Շեքսպիրի «Լիր Արքայի» դերակատարման համար։ Իսկ ընդհանրապես, նրա աշխատանքը միշտ բարձր է գնահատվել և նա արժանացել է բազմաթիվ մեդալների ու շքանշանների։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 51 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398>>հաջորդ
    Մշակութային տեղեկատվությանն օժանդակելը սոցիալական գործընկերության աստվածահաճո ձև է:
    Աջակցությունը «Թագլուրին» կօգնի կատարելագործվել և շարժվել իր 2֊րդ տասնամյակին ընդառաջ․․․
    5175965000509119
    Ամենաընթերցվածը
    Արխիվ ըստ ամիսների
    <Նախ.Հաջ.>
    Ապրիլ 2025
    երկերքչրքհնգուրբշբթկիր
     123456
    78910111213
    14151617181920
    21222324252627
    282930