Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Պիկասոյի առանց սյուժեի պիեսը դրվել է օպերայի հիմքում

11.07.2024


Նախօրեին և այսօր (նոյեմբերի 6֊ին և 7-ին) Մոսկվայի Սացի անվան պետական ակադեմիական մանկական երաժշտական թատրոնի Փոքր բեմում պրեմիերա է։ Հանդիսատեսին է ներկայացվում 20֊րդ դարի հանճարեղ նկարիչ Պաբլո Պիկասոյի հեղինակած «Չորս փոքրիկ աղջիկներ» պիեսի հիման վրա գրված նույնանուն օպերան։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «oteatre.info»֊ին։

Այս ստեղծագործության մեջ, որը սյուժե չունի, հեղինակը վերլուծում է «մեծական» կյանքի մեջ խորասուզվելու խաղի բնույթը։ Պիեսը կազմված է աղջիկների առանձին արտահայտություններից, որոնցով ստեղծվում են գունեղ, բանաստեղծական և պարադոքսային կերպարներ։ Օրինակ, « վերքի բացվածքը փնտրող կույր ձեռքերի հորանջող ծայրից թափվող սև թանաքի բծերով ներծծված պատռված վերարկու», «կուրացած արևի անկյուն, որը մթնշաղում փնտրում է իր ճանապարհը»։

Ռուսաստանցի կոմպոզիտոր Էդիսոն Դենիսովը 1986թ,֊ին գրել է օպերա, որտեղ պահպանված է այս խաղային բնույթը և խաղ է դարձրել հենց երգեցողությունը։ Սակայն «Չորս փոքրիկ աղջիկներ»֊ը, որպես բեմական պատումը, գրեթե դրանում չկա։

Սացի անվան թատրոնի երաժշտական մասի ղեկավար, դիրիժոր Վալերի Պլատոնովին այս երաժշտական ստեղծագործությունը կոմպոզիտորը նվիրել է 1989թ․֊ին, որն էլ նա վերջերս ներկայացրել է թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեորգի Իսահակյանին։

Այդ օպերան համերգային տարբերակով Սացի թատրոնն առաջին անգամ կատարել է 2022թ,֊ի հոկտեմբերին։ Իսկ հիմա, արդեն, որպես խաղացանկային բեմադրություն այն կընդգրկվի թատրոնի գործունեության մեջ։

Նշենք, որ բեմադրության մեջ Պիկասոյի պիեսի դրվագների հետ միասին ներառված են նաև Ռենե Շարի և Անրի Միշոյի երեք բանաստեղծությունների հիման վրա գրված՝ երգչախմբային կատարումներ։

«Ժամանակի անխորտակելի ուժը, որը ստիպում է մեզ աճել, ծաղկել և մարել, բացահայտվում է կանացի նախաձեռնություններում, որոնց միջով անցնում են բոլորը՝ սիրո իմացություն, երեխայի ծնունդ, հասունության ժամանակ: Օպերայի վեց տեսարաններից յուրաքանչյուրը ծես է, որը ստեղծում է զարկերակային իրականություն, ասես նայում ես կեսօրվա ժամանակի տաք օդին։ Էդիսոն Դենիսովի պարտիտուրը լի է լույսով, անորոշությամբ և ժամանակի յուրահատուկ, ես կասեի, «կախարդված» հոսքով։ «Չորս փոքրիկ աղջիկներ»-ը թույլ է տալիս օպերան դիտել որպես բանաստեղծական արվեստ՝ ազատելով քեզ գծային սյուժեից և դարձնելով այն շողշողացող»,֊ այսպես է բնութագրել իր բեմադրությունը թատրոնի ռեժիսոր Մարինա Ֆոմիչյովան։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 41 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396>>հաջորդ
    Մշակութային տեղեկատվությանն օժանդակելը սոցիալական գործընկերության աստվածահաճո ձև է:
    Աջակցությունը «Թագլուրին» կօգնի կատարելագործվել և շարժվել իր 2֊րդ տասնամյակին ընդառաջ․․․
    5175965000509119
    Արխիվ ըստ ամիսների