Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մալկովիչի բեմադրության պրեմիերան ուղեկցվել է փողոցային ցույցերով

11.11.2024

Հոլլիվուդյան հայտնի աստղ Ջոն Մալկովիչի «Զենքը և մարդը» բեմադրությունը, որի պրեմիերան կայացել է նոյեմբերի 7֊ին և 9֊ին Սոֆիայի Իվան Վազովի անվան Ազգային թատրոնում, կայացել է թատրոնի մոտ հավաքված բազմաթիվ մարդկանց բողոքի և ստեղծած փողոցային անկարգությունների ուղեկցությամբ։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «oteatre.info»֊ին։

Արմատական աջերի նախաձեռնությամբ անցկացված ակցիայի միջոցով հավաքվածներն իրենց անհամաձայնությունն են արտահայտել ոչ միայն բեմադրության, այլև Բեռնարդ Շոուի պիեսի նկատմամբ, որը նրանց կարծիքով հակաբուլղարական է։

Բուլղարիայի գրողների միությունը հայտարարություն է տարածել, որում Բեռնարդ Շոուի պիեսն անվանել է «վիրավորանք բուլղար ժողովրդի համար». Սա բացահայտ ակնարկ է երկրի և մեր ժողովրդի նկատմամբ, չար ցինիզմ և ծաղր հազարավոր զոհերի հասցեին, որոնք զոհվել են մեր հայրենիքի ազատության և միասնության ճակատներում»,֊ նշված է այդ հայտարարության մեջ։

«Զենքը և մարդը» կատակերգությունում, որը հաճախ բեմադրվում է նաև «Շոկոլադե զինվորը» վերնագրով, Շոուն սիրո պատմության համապատկերում ծաղրել է հերոսականության և կեղծ հայրենասիրության ռոմանտիկացումը։ Անգլիացի գրողը պիեսը նախ մտահղացել էր որպեսզի պատկերեր ռազմական հակամարտությունը հորինովի երկրում, բայց ի վերջո գործողությունը տեղափոխել է 1885 թվականի սերբ-բուլղարական պատերազմ տիրույթ:

Ի դեպ, ներկայացման պրեմիերայի օրը՝ նոյեմբերի 7-ը, համընկել է հանուն Բուլղարիայի տեղի ունեցած Սլիվնիցայի ճակատամարտի տարեդարձին։
Հետաքրքիր է, որ Ջոն Մալկովիչն իր ռեժիսորական կարիերան սկսել է հենց այս պիեսի բեմադրությամբ՝ Նյու Յորքում։ Նա բուլղարական «Filter» հրատարակությանը բացատրել է, որ դեմ է ցանկացած գրաքննության։ Ըստ նրա, Շոուի այս ստեղծագործությունը հումորային, ինչ-որ չափով անհեթեթ պիես է, որտեղ հեղինակը պատկերել է հերոսների հայացքը պատերազմի մեջ գտնվող աշխարհի մասին: Մալկովիչը կարծիք է հայտնել, որ Շոուն, թերևս, պիեսի գործողությունները պատկերել է Բուլղարիայում, քանի որ այս երկիրն առանձնապես հայտնի չէ աշխարհում, իսկ բեմադրության մեջ որևէ չարամիտ դիտավորություն չկա։

Առաջին պրեմիերայի հաջորդ օրը՝ նոյեմբերի 8-ին, Ազգային թատրոնի դիմաց տեղի է ունեցել արմատական աջերի դեմ ուղղված մեկ այլ հանրահավաք, որին մասնակցել են Սոֆիայի տարբեր թատրոնների արտիստները և երիտասարդ արվեստագետներ։ Նրանք իրենց աջակցությունն են հայտնել Ազգային թատրոնի իրենց գործընկերներին։ և ապահովելու նրանց ու հանդիսատեսին անվտանգ անցում դեպի թատրոն։

Իվան Վազովի անվան Ազգային թատրոնի ղեկավարությունը Եվրոպական թատրոնի կոնվենցիային ուղղված հայտարարության մեջ մեկնաբանել է բողոքի ցույցերը. «Մենք պետք է հասկանանք իրավիճակի լրջությունը: Ժողովրդավարական եվրոպական պետությունում նման գրաքննության և ահաբեկման նկատմամբ հանդուրժողականություն չպետք է լինի։ Այս վճռորոշ պահին ժամանակն է, որ Եվրոպան հստակ դիրքորոշում ընդունի և կանգնեցնի ծայրահեղ ազգայնական շարժումների վտանգավոր վերելքը, որոնք ձգտում են խեղդել ստեղծագործական ձայները և ոչնչացնել մեր մշակութային հիմքերը: Մենք թատրոնում հավատարիմ ենք գեղարվեստական ​​ազատության պաշտպանությանը, բայց միայնակ չենք կարող դա անել: Մենք կոչ ենք անում մեր եվրոպացի դաշնակիցներին կանգնել մեր կողքին, պաշտպանել արվեստի ինքնավարությունը և խոսքի ազատությունը»:





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 32 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396>>հաջորդ
    Մշակութային տեղեկատվությանն օժանդակելը սոցիալական գործընկերության աստվածահաճո ձև է:
    Աջակցությունը «Թագլուրին» կօգնի կատարելագործվել և շարժվել իր 2֊րդ տասնամյակին ընդառաջ․․․
    5175965000509119
    Արխիվ ըստ ամիսների