Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ջեմմա Ավետիսյանը Կրասնոյարսկում կներկայացնի իր առաջին պրեմիերան

11.19.2024

Նոյեմբերի 22֊ին և 24֊ին Ռուսասատանի Կրասնոյարսկ քաղաքի երժշտական թատրոնի գեղարվեստական ղեկավարի կարգավիճակում ռեժիսոր Ջեմմա Ավետիսյանը կներկայացնի իր առաջին բեմադրությունը։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «oteatre.info»֊ին։

«Մարտ ստվերի հետ» այսպես է կոչվում բեմադրությունը, որի լիբրետոն հիմնված է Եվգենի Շվարցի «Ստվերը» պիեսի վրա։ Այս պիեսը Շվարցը գրել է 1930-ականների վերջին՝ Անդերսենի համանուն հեքիաթի մոտիվներով։

Բեմադրությունն այն մասին է, որ կարող է պատահել այնպես, որ մարդակերներն անպատիժ ապրեն և աշխատեն գրասենյակում։ Չարագործը պարտության փոխարեն Արքայադուստր է ստանում, իսկ թագավորները տուժում են սեփական անվճռականությունից: Հենց այսպիսի հեքիաթային աշխարհում է հայտնվում պիեսի հերոսը։ Նա հեքիաթներ է ուսումնասիրում և գալիս է մի քաղաք, որն առաջին հայացքից միանգամայն սովորական է թվում։ Այստեղ նա սիրահարվում է առեղծվածային Արքայադստերը և, նրա հետ լինելու ցանկությունից դրդված, սիրելիի մոտ է ուղարկում․․․ իր Ստվերին։ Սակայն Ստվերը սովորում է ինքնուրույն ապրել՝ քայլել, խոսել, կարիերա կառուցել և շահել արքայադստեր սերը․․․

Մարտ ստվերի հետ» մյուզիքլը կոմպոզիտոր Արթուր Բայդոն գրել է հատուկ այս թատրոնի համար։

Ջեմմա Ավետիսյանը 2020 թ․֊ին ավարտել է Նովոսիբիրսկի պետական թատերական ինստիտուտը և ստացել դրամատիկական ռեժիսորի որակավորում։ Նա բեմադրություններ է պատրաստել Ռուսաստանի տարբեր թատրոններում։ 2023 թվականի ապրիլին նա նշանակվել է Նովոսիբիրսկի «Առաջին թատրոնի» գեղարվեստական ղեկավար, իսկ 2024 թ․֊ի օգոստոսից ստանձնել է Կրասնոյարսկի երժշտական թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 26 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396>>հաջորդ
    Մշակութային տեղեկատվությանն օժանդակելը սոցիալական գործընկերության աստվածահաճո ձև է:
    Աջակցությունը «Թագլուրին» կօգնի կատարելագործվել և շարժվել իր 2֊րդ տասնամյակին ընդառաջ․․․
    5175965000509119
    Արխիվ ըստ ամիսների