Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ինչպես օդի ոգու դերը կատարող պարողները՝ 1830֊ականներից

11.20.2024

Ընթացիկ շաբաթվա վերջին աշխատանքային օրը, Գերմանիայի Մյունխեն քաղաքում, Բավարիայի պետական օպերայի և բալետի թատրոնում կնշանավորվի Պիեռ Լաքոտի հետաքրքրական աշխատանքներից մեկով։ Հանդիսատեսի ուշադրությանը կներկայացվի «Սիլֆիդա» բալետը։ Այդ մասին տեղեկցնում է «Թագլուրը»՝ հղում անելով «oteatre.info»֊ին։

«Սիլֆիդա»֊բալետն ունեցել է մի քանի տարբերակ։ Այն կոմպոզիտոր Ժան Շնեյժոֆերի երաժշտությամբ առաջին անգամ բեմ է բարձրացրել խորեոգրաֆ Ֆիլիպո Տալիոնին՝ 1832 թվականին։ Գլխավոր դերը կատարել է խորեոգրաֆի դուստրը՝ պարուհի Մարիա Տալիոնին։ Բայց փարիզյան պրեմիերայից չորս տարի անց մեկ այլ խորեոգրաֆ՝ Օգյուստ Բուրնոնվիլը ստեղծեց բալետի իր տարբերակը, որը թեև հիմնված էր Տալիոնիի խորեոգրաֆիայի վրա, սակայն կատարվում էր մեկ այլ կոմպոզիտորի՝ Հերման Լևենսկոլդի երաժշտության ներքո, որը այսօր դիտարկվում է որպես դասական գործ։ 1960-ականների վերջերին բացվեց Մարիա Տալիոնիի արխիվը։

Մի քանի տարի գրադարաններում և արխիվներում անցկացնելուց հետո, ուսումնասիրելով փորագրություններն ու բալետի մասին հիշողությունները, 1972-ին Լաքոտը կյանքի կոչեց «Սիլֆիդա»-ի առաջին տարբերակը վերակառուցելու իր մեծ ծրագիրը՝ նախ հեռուստատեսությամբ, ապա Փարիզի օպերայում:

Այս փորձն իր տեսակի մեջ առաջինն էր և խորեոգրաֆի համար շատ նշանակալից։ Լաքոտի ստեղծած այդ վերակառուցումը մտավ դասական բալետի խաղացանկ և այժմ, նրա մահից հետո, աշխարհի թատրոնները հաճախ են անդրադառնում դրան։ Մյունխենյան բեմադրության մասին տարածված մամլո հաղորդագրության մեջ նշված է, որ «Սիլֆիդա»֊ն համարվում է ռոմանտիկ բալետի նշանակալից դասական ստեղծագործություն։ Ֆիլիպո Տալիոնիի այս ստեղծագործության շնորհիվ, որտեղ «․․․օդի ոգու դերը կատարող պարողները ներկայացնում էին անկշռելիության պատրանքներ, պուանտներով պարը 1830֊ական թվերին ոչ միայն պարզապես հասավ իր գագաթնակետին, այլև երկնային էակների սպիտակ պարազգեստով ստեղծեց բալետային արվեստի կերպար, որը մինչ այժմ մնում է որպես դասական պարի էություն»։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 31 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396>>հաջորդ
    Մշակութային տեղեկատվությանն օժանդակելը սոցիալական գործընկերության աստվածահաճո ձև է:
    Աջակցությունը «Թագլուրին» կօգնի կատարելագործվել և շարժվել իր 2֊րդ տասնամյակին ընդառաջ․․․
    5175965000509119
    Արխիվ ըստ ամիսների