Արվեստների նշանավոր տարածաշրջանը կունենա մշակութային նոր կենտրոն 01.24.2025
ԱՄՆ֊ի Կալիֆորնիա նահանգի մշակութային հաստատությունների թիվը մինչև աշուն կհամալրվի նոր բազմաֆունկցիոնալ հաստատությունով։ Սեպտեմբերի 10֊ին Սան֊Դիեգո քաղաքի «Cygnet» թատրոնը կբացի Ջոան և Իրվին Ջեյքոբսների անվան կատարողական արվեստների նոր կենտրոնի դռները։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով « americantheatre.org»֊ին։
Այն իրենից կներկայացնի գերժամանակակից հաստատություն, որտեղ կգործի «Cygnet» թատրոնը և հարթակներ կտրամադրվեն այլ կատարողական արվեստների ներկայացուցիչներին։
Թատրոնի գեղարվեստական ղեկավար Շոն Մյուրեյը նշել է, որ Հարավային Կալիֆորնիայի մշակութային կյանքում սպասվող այս համալրումը «նոր պարբերություն կբացի «Cygnet»֊ի համար։ Նա ընդգծել է,֊ «Այս գերժամանակակից տարածքը թույլ է տալիս կյանքի կոչել մեր առաքելությունը նոր և դինամիկ ձևերով՝ հանդիսատեսին առաջարկելով նույն բացառիկ, ազդեցիկ և սադրիչ պատմությունները, որոնցով մենք հայտնի ենք»: Նա իր երախտագիտությունն է հայտնել կառույցի շինարարությունը ֆինանսավորող դոնորներին արվեստների նշանավոր կենտրոն հանդիսացող Կալիֆորնիայի սրտում՝ Սան Դիեգոյում, արվեստի այս նոր կենտրոնը ստեղծելու համար։
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։