«Թատրոն(ներ)ի պատմություն» շարքից՝ հոր ծոցատետրի ուղիղ գծերը և վերջակետը․․․01.31.2025
Օրերս պորտուգալացի ռեժիսոր Թիագո Ռոդրիգեսը բելգիական «NTGent» (Գենթի ազգային) թատրոնում ներկայացրել է «Թատրոն(ներ)ի պատմություն» շարքից իր «Ոչ մի յոգուրդ մահացածներին» հեղինակային բեմադրությունը։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «oteatre.info»֊ին։
«Թատրոն(ներ)ի պատմություն»֊ը առասպելապատում բեմադրությունների շարքի ընդհանրական խորագիրն է։ Այն մեկնարկել է 2018թ․֊ին՝ այն ժամանակ «NTGent» թատրոնի ղեկավար «Միլո Ռայի «Փորձ» բեմադրությամբ։ Նա այդ նախագծի հեղինակն է և այսօր էլ համակարգում է շարքի ստեղծագործական ընթացքը;
Ի դեպ, նախագծի հեղինակի կողմից այն յուրահատուկ հարգանքի տուրք է ֆրանսիացի հանրահայտ ռեժիսոր Ժան֊Լյուք Գոդարի «Կինոյի պատմություն(ներ)» նախագծին։
«Միլո Ռայի «Փորձ» բեմադրությունից հետո «NTGent» թատրոնում պատրաստվել են տարբեր ժանրերի ու ձևաչափերի ևս 4 առասպելապատում բեմադրություն։ Թիագո Ռոդրիգեսի «Ոչ մի յոգուրդ մահացածներին» հեղինակային բեմադրությունն այդ շաեքի 6֊րդ գործն է։
Ռեժիսորը բեմադրությունը նվիրել է հոր հիշատակին, որը հայտնի լրաгրող Ռոժերո Ռոդրիգեսն էր։ Հիվանդանոցում, մահից առաջ, նա գրում էր իր վերջին հոդվածը՝ անբուժելի հիվանդի անձնական փորձի և այն մասին, թե ինչի վկա է դարձել այդ ժամանակ։ Սակայն նրա մահից հետո այդ ծոցատետրում տեսել են ոչ շատ քանակի ուղիղ գծեր, վերջակետ և վերացական գծիկներ, որոնք նման էին մանկական գանգուրների։ Եվ ոչ մի բառ, բացառությամբ վերնագրի, որն էլ դարձել է բեմադրության վերնագիրը։
«Միմյանց խառնելով հիշողությունները, երգերը կամ հոր ստեղծագործությունների առանձին հատվածները, ռեժիսորը կառուցում է բեմադրություն, որը ձգտում է վերածվել մահվան դեմ հաղթանակի»֊ նշված է բեմադրության մասին անոնսում։
Այս թատերական ներկայացման յուրաքանչյուր տեսարան ներման խաղարկային մի տարբերակ է։ Տեսարանը վերափոխվում է սյուրռեալիստական բնապատկերի, որտեղ հիվանդանոցային մահճակալները սահում են կյանքի մասին հուզումները այլաբանորեն իմաստավորող սառցապատ ծովի վրայով: