Երկաթյա լեդին բեմահարթակում կներկայանա որպես «Միսիս Թ․» 02.06.2025
Բրիտանական հեռուստատեսային «Մնացյալը՝ պատմություն» փոդքասթի համահեղինակ և վարող Դոմինիկ Սենթբրուքի նախաձեռնությամբ ստեղծվում է օպերա․․․ այդ երկրի նախկին վաչապետ, «երկաթյա լեդի»՝ Մարգարեթ Թեթչերի կյանքի պատմության մասին Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «theguardian.com»֊ին։
Նշենք, որ 2025թ․֊ի աշնանը լրանում է Մեծ Բրիտանիայում ամենաբարձր պաշտոնը 11 տարի զբացրած տիկնոջ 100֊ամյակը։
Օպերան կոչվում է «Միսիս Թ․»։ Լիբրետոն գրել է Դոմինիկ Սենդբրուքը, կոմպոզիտորն է Ջոզեֆ Ֆիբսը։ Օպերան կբեմադրի ռեժիսոր Լյուսի Բրեդլին։ Գլխավոր դերում հանդես կգա մեցցո֊սոպրանո Լյուսի Շաուֆերը։
Այս նոր ստեղծագործությանն արդեն ծանոթացածների կարծիքով դա «ինտիմ ուսումնասիրություն է բրիտանական քաղաքականության մեջ ամենից շատ հակասական և ազդեցիկ դեմքերից մեկի մասին»։
Սա Սենդբրուքի առաջին լիբրետոն է։ Օպերան գրելուց առաջ նա իր խորհրդատվական֊մասնագիտական ուսումնասիրությունների տիրույթ է ընդգրկել նաև BBC֊ում նկարահանված «Թեթչեր․ շատ բրիտանական հեղափոխություն» ֆիլմը։ Վերջերս «Esquire» ամսագիրը նրան բնութագրել է որպես Բրիտանիայի 20-րդ դարի սարդոնիկ հետազոտող»
«Մարգարեթ Թեթչերի մասին քիչ ֆիլմեր չեն նկարահանվել։ Սակայն վարչապետը երբեք չէր հայտնվել օպերային բեմահարթակում»,֊ ասել է կոմպոզիտոր Ֆոբսը։
«Միսիս Թ․» օպերան ոչ միայն քաղաքականության մասին է։ Այն Թեթչերին ներկայացնում է նաև որպես կին, նրա մեկուսացումը այն աշխարհից, որտեղ գերակայում են տղամարդիկ, նրա հարաբերությունները իր աշխատակզմի առանձին մարդկանց հետ և պաշտոնից հեռանալու դրամատիկական իրադարձությունները․․․