Ներկայացնել ճշմարտությունը, նույնիսկ, եթե բոլորը հակադրվում են դրան02.12.2025
2025թ,֊ն հոլլիվուդյան գերաստղ Ջորջ Քլունիի ստեղծագործական կյանքում կնշանավորվի նյու֊յորքյան Բրոդվեյում թատերական դեբյուտով։ Նա այստեղ մեծ դերասանական կազմի հետ հանդես կգա «Բարի գիշեր, բարի բախտ» բեմադրության մեջ։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «deadline.com»֊ին:
Այս նոր թատերախաղը։ հիմնված է 20 տարի առաջ թողարկված համանուն ֆիլմի վրս, որը լրագրող Էդվարդ Ռ․ Մարոուի մասին մի հետաքրքիր պատում է։
Ֆիլմի գործողությունները ծավալվում են Մաքքարթիզմի ժամանակաշրջանում։
Ասենք որ, ֆիլմում գլխավոր դերում նկարահանվել է դերասան Դևիդ Սթրեթեյրը, իսկ Քլունին մարմնավորել է նորությունների CBS գործակալության լեգենդար ղեկավար Ֆրեդ Ֆրենդլիին։
Թատերական բեմահարթակի համար ֆիլմի սցենարը հարմարեցրել է Քլունին։ Այն բեմական կյանք կստանա Բրոդվեյի «Winter Garden» թատրոնում։ Պրեմիերան նշանակված է ապրիլի 3֊֊ին։
«Բարի գիշեր, բարի բախտ» բեմադրությունը ներկայացնում է հեռարձակող լրագրողական արվեստի ոսկեդարի պատմությունը։ Այն լրագրողի և քաղաքական գործչի (սենատոր Ջոզեֆ Մք՝քարթիի) միջև ծագած հակամարտության մասին է։
Մաքարթիզմը ստվեր է գցում Ամերիկայի վրա, ասված է թատերախաղի անոնսում։ Լրագրող Մարրոուն և նրա թիմը որոշում են հակադրվել այդ գաղափարախոսության աճող մտասևեռմանը և քարոզչությանը, նույնիսկ այն պարագայում, եթե բախվեն դաշնային իշխանության և անհանգստացած ազգի հետ և իրենց դեմ լարեն բոլորին։
Բեմադրությունը ներկայացնում է ամերիկյան պատմության այն ժամանակաշրջանը, երբ «ճշմարտությունը և լրագրողական ազնվությունը հակադարձում են սարսափի սաստկացմանը, ապատեղեկատվությանը և հասնում հաղթանակի․։
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։