ԱՄՆ-ն և Ռուսաստանը պիեսներ են փոխանակում03.05.2014
Ինքնատիպ եղանակով դրամատիկական ստեղծագործություն են հորինել ամերիկացի և ռուս արձակագիրները: Երեքական գրողներ ԱՄՆ-ից և Ռուսաստանից գրել են «Կոնտակտ» վերնագրով մեկական պիես, ապա խաչաձև թարգմանել են այդ ստեղծագործությունները միմյանց համար: Այդ մասին հաղորդում է «teatral-online.ru»-ն:
Մարտի 13-ի երեկոյան Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի (МХАТ-ի) դպրոց-ստուդիայում կկայանա հեռուստակամուրջ ԱՄՆ-ի Այովա և ՌԴ-ի Մոսկվա քաղաքների միջև, որի ընթացքում բեմական էսքիզների ձևով կցուցադրվեն գրված և թարգմանված տեքստերը:
Այս նախագիծը սկսվել է դեռ երեք տարի առաջ: Բազմաստիճան ծրագիրը, որ ստացել է «Book Wings» (Գրքի թևերը) խորագիրը իրականացվել է Այովա նահանգի համալսարանի և Գրողների միջազգային ծրագրի միջև կնքված պայմանագրի համաձայն: Նախագծին օժանդակել է Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանատունը: Այն մեկնարկել են բանաստեղծները, որին հաջորդել են արձակագիրները, իսկ ավարտում են դրամատուրգները: Յուրաքանչյուր ժանրի համապատասխան ստեղծագործությունները ներկայացնելու համար տրվել էր 1-ական տարի:
Ասենք, որ դրամատիկական գործերի ներկայացման համար այս նախագծում ընդգրկվել են МХАТ-ի դպրոց- ստուդիայի մագիստրատուրայի ուսանողներ, ինչպես նաև Մեյերհոլդի կենտրոնի ռեժիսորներ:
Բոլոր գործողությունները կիրականացվեն համացանցի միջոցով: