Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Դերասանները իրավունք կունենան հանդես չգալ 19 աստիճանից ցածր ջերմաստիճանի պայմաններում

03.20.2014


Մոսկվայի Մեծ թատրոնում շուտով կավարտվեն սոցիալական կարևորության մի այնպիսի փաստաթղթի նախապատրաստությունները, ինչպիսին աշխատանքային կոլեկտիվ պայմանագիրն է: Այդ մասին հաղորդում է «teatral-online.ru»-ն՝ հղում անելով «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ին:

Այդ իրավական փաստաթուղթը կկարգավորի թատրոնի ղեկավարության և դերասանների միջև աշխատանքային հարաբերությունները և դրանից բխող բոլոր մյուս խնդիրները: Ըստ թատրոնի տնօրեն Վլադիմիր Ուրինի կոլեկտիվ պայմանագիրը մասամբ կնպաստի դերասանների ինքնավստահության ավելացմանը, մասամբ էլ՝ կթեթևացնի թատրոնի վարչության կյանքը:
Պայմանագիրը կկնքվի 3 տարով: Այնտեղ նշվում է, որ փաստաթուղթն ուժը պահպանում է անգամ ամենաանհավանական թվացող ժամանակ, օրինակ՝ նույնիսկ Մեծ թատրոնի լուծարման պարագայում:

Դերասանների և տեխնիկական աշխատողների համար նախատեսվում են ինչպես ընդհանուր, այնպես էլ հատուկ արտոնություններ: Դերասաններին կտրվի 28 աշխատանքային օրվա լրացուցիչ վճարովի արձակուրդ (չհաշված ստանդարտ տարեկան 28 օրյա արձակուրդները), որոնք, սակայն թատրոնը կարող է ետ վերցնել՝ աշխատանքային վարքականոնի խախտման դեպքերում:

Դերասանները այսուհետ իրավունք կունենան հանդես չգալ 19 աստիճանից ցածր ջերմաստիճանի պայմաններում: Պայմանագիրը նշում է, որ այդպիսի ելույթները կարող են հնարավոր դառնալ միայն երաժիշտների կամ պարողների համաձայնության դեպքում:

«Իզվեստիա» թերթը նշում է, որ «դերասանների գլխավոր նվաճումներից մեկը» թատրոնի ղեկավարության պարտավորությունն է այն մասին, որ այսուհետ դերասանների ներկայացուցիչը կընդգրկվի նախագահական դրամաշնորհը տնօրինող հանձնաժողովի կազմում: Նշվում է, որ ամեն տարի թատրոնին փոխանցվող 375 մլն ռուբլին մեշտ դառնում էր վիճաբանությունների պատճառ և կոլեկտիվում ձևավորում էր անվստահության մթնոլորտ:

Թատրոնի աշխատանքից ազատված աստղերին դրամական նվիրատվություններ չեն նախատեսվում: Սակայն, դրա փոխարեն նախատեսվում են շռայլ պարգևավճարներ թատրոնից հեռացող տեխնիկական և վարչական աշխատողների համար: Թոշակի անցնելիս կամ աշխատանքից ազատվելիս նրանց կվճարվի 6 ամսվա աշխատավարձի չափով մի կլորիկ գումար: Այս զիջումը, թերևս գալիս է այն հանգամանքից, որ այս ոլորտի աշխատողները դրամաշնորհներից որևէ բաժին չեն ունենում:

Ըստ կոլեկտիվ պայմանագրի բոլոր աշխատողներին ժամը 22:00-ից հետո աշխատելու պարագայում նախատեսվում է 40 տոկոս լրացուցիչ վճար, ինչպես նաև Անապայում գտնվող «Սպուտնիկ»կորպորատիվ կամ «Սերեբրյաննի բոր » հանգստյան տներում հանգստամնալու զեղջված գնով ուղեգրեր:

Վարչակազմը իրեն է վերապահել պարտականությունները կատարելուն խոչընդոտող իրենց առողջական խնդիրները թաքցնողներին կամ գործադուլից հնարավորինս ձեռնպահ մնալու մասին արհմիութենական կազմակերպությունում խոստում տվողներին աշխատանքից ազատելու հարցը:

Կոլեկտիվ պայմանագրի տեքստը մինչև ապրիլի կեսերը կբաժանվի Մեծ թատրոնի բոլոր աշխատակիցներին, որից հետո կհրավիրվի ընդհանուր կոնֆերանս: Հենց այդ ժամանակ էլ փաստաթուղթը ձեռք կբերի իրավական կարգավիճակ և կստանա օրինական ուժ:
    Դիտվել է 1190 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396>>հաջորդ
    Մշակութային տեղեկատվությանն օժանդակելը սոցիալական գործընկերության աստվածահաճո ձև է:
    Աջակցությունը «Թագլուրին» կօգնի կատարելագործվել և շարժվել իր 2֊րդ տասնամյակին ընդառաջ․․․
    5175965000509119
    Արխիվ ըստ ամիսների