Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մարտի 27-ին թուջե «Օսկարը» կհանձնվի Լեոնարդո Դի Կապրիոյին

03.24.2014

Այսօր ռուսական լրատվամիջոցները հաղորդագրություն են տարածել այն մասին, որ Չելյաբինսկի կամերային թատրոնը մարտի 27-ին՝ թատրոնի միջազգային օրը, հոլլիվուդյան դերասան Լեոնարդո Դի Կապրիոյին ընդհանուր բարեկամների միջոցով կհասցնի թուջե «Օսկարի» արձանիկ, որը պատրաստել են իրենց տարածաշրջանի Կասլի քաղաքի վարպետները:

Արձանիկը ունի 24 սմ բարձրություն և կշռում է 1,4 կգ:

Հիշեցնենք, որ մարտի սկզբներին չելյաբինսկցի արտիստները առաջարկել էին Լեոնարդո Դի Կապրիոյին դառնալ իրենց թատրոնի պատվավոր դերասան՝ դա համարելով իրենց հարգանքի հավաստիքը 5 անգամ ամերիկյան կինոակադեմիայի «Օսկարի» մրցանակային անվանակարգերում ընդգրկված, բայց այդպես էլ բաղձալի արձանիկը չստացած դերասանի նկատմամբ:
    Դիտվել է 1339 անգամ