ՊՆ զորամասերի գրադարանները հարստացվել են թատերական գրականությամբ03.25.2014
ՌԴ Պաշտպանության նախարարության գրադարանները կարդիականացվեն և կընդգրկվեն ընդհանուր ռուսաստանյան գրադարանային համակարգում: Այդ մասին համապատասխան համաձայնագիր է ստորագրվել երկրի առաջատար դաշնային գրադարանների միջև: Այդ մասին հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ը՝ հղում անելով ՌԴ ՊՆ մշակույթի վարչությանը:
Ինչպես ասել է այդ վարչության ղեկավար Անտոն Գուբանկովը, աշխատանքը դաշնային գրադարանների հետ արդեն ընթանում է:
«Արվեստների գրադարանը մեզ է նվիրել գրքերի մի պատկառելի շարք, որը կրում է «Լավագույն պիեսներ» խորագիրը: Այն փոխանցվել է Ռուսական բանակի կենտրոնական ակադեմիական թատրոնին: «Աստեղային դիմակ» փառատոնի մասնակից զինվորական թատրոնները հաճույքով են ընդունել «Թատրոնը ռուս բանաստեղծների ստեղծագործություններում» անթոլոգիայի նվիրատվուտվությունը»,- նշել է Գուբանովը, և ավելացրել, որ հիմա աշխատանքներ են տարվում այդ գրականությունը զինմասեր առաքելու ուղղությամբ:
ՊՆ-ի գրադարանային համակարգում բարեփոխումները սկսվել են 2013թ.-ի նոյեմբերից, երբ պաշտպանական գերատեսչության մշակույթի բաժինը համապատասխան համաձայնագիր ստորագրեց Մ. Ռուդոմինոյի անվան Համառուսաստանյան պետական արտասահմանյան գրականության գրադարանի հետ, որի շրջանակներում 2,5 հազար հատոր գիրք փոխանցվեց ՌԴ ՊՆ Մշակութային կենտրոնին և զինմասերի գրադարաններին: