Թատրոնի մթնոլորտը բարոյական է, թե՞ անբարոյական, կպարզի նախարարությունը
03.27.2014

Դիմումի հեղինակները մասնավորապես նշում են, որ թատրոնում «ի հայտ է եկել բռնության, համասեռականության, սուիցիդի և մանկապղծության քարոզչություն»: Բողոքի հեղինակների այս տեսակետը պաշտպանում է Ռուսաստանի խորհրդարանի պատգամավոր Օլեգ Պանտելեևը:
Որպես թատրոնի անբարոյական մթնոլորտի մի փաստարկ էլ նշվում է այն, որ մարտի 15-ին այնտեղ ցուցադրվել է «Մայդան» ֆիլմը, որը դիտելու են եկել նաև ուկրաինական աջ արմատականների նշաններ կրող թևկապներով ինչ-որ երիտասարդներ: Բացի այդ Պանտելեևը ասել է, որ թատրոնի տնօրենը պատվիրել է գրել օդանավակայանի հայտնի ահաբեկչության վերաբերյալ «Շերեմետևո 3» պիես, որտեղ ծաղրում են անվտանգության աշխատակիցներին և այլն:
Հարցի պարզաբանման համար պատգամավորը դիմել է երկրի մշակույթի նախարարությանը:
Նշենք, որ թատրոնին վերագրվող բոլոր մեղադրանքները տնօրեն Վլադիմիր Ֆլեյշերը ժխտում է: Ըստ նրա. «Կոլեկտիվի 95 տոկոսը մտածում է այլ կերպ, քան նամակի հեղինակները»: Նա նաև նշել է, որ «Շերեմետևո 3» պիեսը դեռ նույնիսկ գրված չէ: