Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թատրոնի հանդիսատեսների և դերասանների միջև բռնկվել է իսկական ձեռնամարտ

03.27.2014


Պատանի հանդիսատեսի թատրոնում այսօր Ալ. Շիրվանզադեի «Արտիստը» վիպակի բեմադրության ներկայացման ընդմիջման ժամանակ ձեռնամարտ է տեղի ունեցել այդ թատերախաղի մեջ զբաղված դերասանների և Երևանի թիվ 114-րդ դպրոցի միջին ու բարձր դասարանցի- հանդիսատեսների միջև:

Ընդհարման պատճառը եղել է այն, որ ներկայացման ժամանակ հանդիսատեսները շատ են աղմկել, խանգարել բեմում իրենց աշխատանքն իրականացնող արտիստներին և վերջիններս այդ մասին ընդմիջմանը դիտողություն են արել դպրոցականներին:
    Դիտվել է 1116 անգամ