Վրաստանի մշակույթի պալատը ռուս դերասանի հյուրախաղերը արգելելու որոշումը չի վերանայի04.09.2014
Վրաստանի մշակույթի պալատը մտադիր չէ փոխելու ՝ Թբիլիսիում ռուսաստանցի դերասան Սերգեյ Բեզռուկովի մայիսյան հյուրախաղերը չթույլատրելու իր որոշումը: Այդ մասին հաղորդում է «РИА Новости»-ն:
Ապրիլի 8-ին Վրաստանի մշակույթի գործիչները բաց նամակով դիմել էին մշակույթի պալատին՝ կոչ անելով վերացնել այդ արգելքը և թույլատրել ռուս դերասանի հյուրախաղերի անցկացումը: Սակայն, այսօր Վրաստանի մշակույթի պալատի ղեկավար Դավիդ Օկիտաշվիլին հայտարարել է, որ իրենց որոշումը բեկանման ենթակա չէ:
Հիշեցնենք, որ սա Վրաստանի իշխանությունների արձագանքն է Ռուսաստանում տարածված այն բաց նամակիկապակցությամբ, որի տակ ստորագրող ռուսաստանցի մշակութային գործիչները իրենց համաձայնությունն ու օժանդակությունն էին հայտնում նախագահ Վ. Պուտինի կողմից Ուկրաինայի և Ղրիմի նկատմամբ վարած քաղաքականության հարցում: Սերգեյ Բեզռուկովը այդ նամակի տակ ստորագրողներից մեկն է: