Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Բացվեց «Թատրոն-X» 7-րդ հանրապետական փառատոնը

04.11.2014


Այսօր Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում մեկնարկեց «Թատրոն-X» 7-րդ հանրապետական փառատոնը:

Ազգային թատերական ստեղծագործական միավորման նախաձեռնությամբ և ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ անցկացվող միջոցառմանը այս տարի մասնակցում են 19 թատրոն և թատերախումբ, որոնց ներկայացրած բեմադրությունները կգնահատի մասնագիտական հանձնախումբը:

«Սա մի ստուգատես է, որը նոր բացահայտումների հնարավորություն է ընձեռում և թույլ է տալիս հաջորդ տարվա համար որդեգրել նոր զարգացումներ ու մոտեցումներ»,- նշեց փառատոնի բացման կապակցությամբ կայացած մամլո ասուլիսում ՀՀ Մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը:

Փառատոնը, որը կանցկացվի ապրիլի 11-ից մայիսի 3-ը տեղի կունենա ինչպես Երևանում, այնպես մարզերում:
    Դիտվել է 1116 անգամ