Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ներկայացումների դեկորացիաները տեղափոխող բեռնատարը շրջվել է

04.30.2014


Մոսկվայի Երմոլովայի անվան թատրոնի հյուրախաղերը, որոնք պետք է տեղի ունենային ապրիլի 29-ին և 30-ին Եկատերինբուրգում, ձախողվել են տեղացած ձյան, անանցանելի դարձած ճանապարհների և դրանց հետևանքով Տյումենից Եկատերինբուրգ տանող ճանապարհին թատերական դեկորացիաները տեխափոխող բեռնատարի շրջվելու պատճառով:

Հաղորդելով այդ մասին՝ «teatral-online.ru»-ն միաժամանակ տեղեկացնում է, որ վթարի հետևանքով հյուրախաղերին ցուցադրվելիք «Դատարկության մեջից...» («Ութ բանաստեղծներ») և «Խաղացողները» (գլխավոր դերում՝ Օլեգ Մենշիկով) ներկայացումների դեկորացիաները այն աստիճանի են վնասվել, որ դրանք վերանորոգել հնարավոր չէ և ամեն ինչ պետք է պատրաստել նորից:

Կապված պատահարի հետ, որոշում է կայացվել Եկատիրինբուրգի Երիտասարդության պալատում նախատեսված ներկայացումների ցուցադրությունը չեղյալ հայտարարել:

Վաճառված տոմսերի դրամը ետ է վերադարձվում հանդիսատեսներին:
    Դիտվել է 1040 անգամ