Մայիսի 28-ին հանդիսասրահը նրան ընդունեց օվացիայով 05.30.2014
2012թ.-ին Կիևում կայացացած հյուրախաղերի ժամանակ ստացած ինֆարկտից և դրան հաջորդած վերականգնողական բուժումից հետո Մոսկվայի «Լենկոմ» թատրոնի բեմ է վերադարձել «Գարնան 17 ակնթարթները» հայտնի խորհրդային հեռուստասերիալում ֆաշիստական գեստապոյի ղեկավար Մյուլերի դերակատար Լեոնիդ Բրոնևոյը:
Բրոնևոյը «Լենկոմ»-ի թատերախմբում աշխատում է արդեն քառորդ դար: Եվ ահա երկու տարի ընդմիջումից հետո նա կրկին սիրելի բեմահարթակին է:
Մայիսի 28-ին երկարատև ընդմիջումից հետո առաջին անգամ Բրոնևոյը բեմ դուրս եկավ իր աստեղային դերերից մեկի՝ չեխովյան «Բալենու այգին» ներկայացման Ֆիրսի կերպարով:
Այդ ներկայացումը Բրոնևոյի բացակայությամբ ցուցադրելու մասին թատրոնի գեղարվեստական ղեկավար Մարկ Զախարովը ասել է. « Առանց Բրոնևոյի ներկայացումը կորցնում է էներգետիկան, զրկվում հատուկ կոլորիտից»: Գեղարվեստական ղեկավարը պարբերաբար Լեոնիդ Սերգեևիչին համոզել է վերադառնալ կոլեկտիվ, բայց դերասանը, պարզվել է, շատ էր ամաչում, որ արդեն «հենվում է ձեռնափայտին»:
Մայիսի 28-ին հանդիսասրահը նրան ընդունեց օվացիայով: