Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ոսկերիչներն այնուամենայնիվ, դատական հայց ներկայացրին ընդդեմ դերասանի

05.31.2014

Դերասան Ալեքսանդր Սեմչևին չի հաջողվել ուրալցի ոսկերիչների հետ գալ մինչդատական համաձայնության և հարթել Եկաերինբուրգում բռնկված կռվի հետևանքով առաջացած հակամարտությունը:

Հիշեցնենք, որ մարտի 27-ին Եկատերինբուրգի հյուրանոցներից մեկում վեճ է ծագել ռեժիսոր Վասիլի Սիգարևի և Սեմչևի միջև, որի արդյունքում ջարդվել է ոսկերչական ընկերության հյուրանոցում տեղակայված ցուցափեղկը: Ընկերությանը հասցված վնասը կազմել է 60 հազար ռուբլի: Ոստիկանները պարզել են, որ ցուցափեղկը կոտրվել է Սեմչևի մեղքով:

«Մենք Սեմչևին առաջարկել ենք կոնֆլիկտը հարթել մինչդատական կարգով: Մենք խնամքի տակ ունենք մանկական մի հաստատություն և խնդրեցինք դերասանին 60 հազար ռուբլին փոխանցի որպես օժանդակություն այդ որբանոցին: Դերասանը մեր առաջրկությունը անտեսեց: Նա խորհուրդ տվեց կապվել իր փաստաբանի հետ: Սակայն Սեմչևի փաստաբանի հետ ևս ընդհանուր հայտարարի չեկանք: Մենք որոշեցինք ներկայացնել դատական հայց դերասանի դեմ՝ նյութական վնասը փոխհատուցելու պահանջով»,- ասել են ոսկերչական ընկերության մամլո ծառայությունում:

Ինքը՝ Սեմչևը այս իրավիճակի մասին որևէ մեկնաբանություն չի կատարում: Օլեգ Տոբակովի թատրոնում, որտեղ աշխատում է դերասանը, նույնպես այդ թեմայով ոչինչ չեն խոսում:
    Դիտվել է 996 անգամ