«Թատրոն-X» 7-րդն առանձնացել է մի շարք ուղենշային բեմադրություններով05.31.2014
Մայիսի 29-ին ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հանդիպել է «Թատրոն-X» 7-րդ հանրապետական փառատոնի կազմակերպիչների ու մասնակից ստեղծագործական խմբերի հետ։ Այդ մասին տեղեկացնում է իր «facebook» համացանցային էջում «Ազգային թատերական միավորում» կազմակերպության և «Թատրոն X» փառատոնի նախագահ Արա Խզմալյանը:
Հանդիպման ընթացքում նշվել է, որ փառատոնն առանձնացել է հատկապես մի շարք ուղենշային բեմադրություններով, որոնք հատկանշում են արդի հայ թատրոնի հիմնական միտումները‚ ուշագրավ և նորարարական դրսևորումները։ Այդ առումով հանդիպման մասնակիցները հատկապես առանձնացրել են «Pro Շամիրամ» ներկայացումը (ռեժ.՝ Աիդա Սիմոն)‚ «+ -» (ռեժ.՝ Գեղամ Շերոյան)‚ «La Vita Nuova» (ռեժ.՝ Ռիմա Պիպոյան) պարային պլաստիկ բեմադրությունները։
Հանդիպման ընթաքում փառատոնի երեք մրցանակակիրները ներկայացրել են այն նախագծերն ու գաղափարները, որոնք իրականացվելու են նրանց շնորհված մրցանակային մեկական մլն դրամ ֆոնդի միջոցներով:
ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը՝ շնորհավորելով մրցանակակիրներին, առաջարկել է ընդլայնել փառատոնի շրջանակները և կրթական ու ստեղծագործական միջոցառումներ իրականացնել նաև ողջ տարվա ընթացքում։ Նախարարը նաև ողջունել է փառատոնի շրջանակում առանձին պարային պլաստիկայի փուլ ստեղծելու գաղափարը, որը հնարավորություն կտա ընդլայնելու այդ ժանրի ներկայացումների ընդգրկվածությունը։