Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Սահմաններ, որոնցից չի կարելի դուրս գալ, երբ հարաբերվում ես թատրոնի հետ

12.17.2014

«Ստանիսլավսկի էլեկտրաթատրոն»-ի գեղարվեստական ղեկավարի՝ Բորիս Յուխանանովի հետ «gazeta.ru»-ի հարցազրույցի հատվածների փոխադրությունը վերաբերում է իր ղեկավարությամբ նոր որակներ ձեռք բերած թատրոնին, «Կապույտ թռչուն» մանկական բեմադրությանը և իտալացի ռեժիսոր Ռոմեո Կաստտելլուչիի ներկայացումների բաց փորձերին:


Նրա մուտքը Մոսկվայի Ստանիսլավսկու անվան թատրոն միանգամից աչքի ընկավ ամեն ինչի փոփոխությամբ: Մոտ 1,5 տարի առաջ, երբ նա նոր էր մտել այս կոլեկտիվ, իր կողմից ներկայացված պլանները ուղղակի ուտոպիա էին համարում և դժվար թե որևէ մեկը հավատար, որ այդ գաղափարները հնարավոր է իրագործել ամբողջությամբ: Բայց պարզվեց, որ արդյունքում թատրոնի ողջ կենսական տարածքը դարձավ նորովի, փոխվեց նրա ներքին կառուցվածքը՝ ընդարձակ միջանցքներ, հյուրանոցային համարներին նմանվող դիմահարդարաններ, ներկայացումների փորձերն անցկացնելու համար վեց դահլիճներ, դերասանների համար շքեղ սրճարան: Շենքից հեռացվեցին բոլոր վարձակալները, այդ թվում նաև ռեստորանները: Նրանց տրամադրված սրահները թատրոնը վերադարձրեց իրեն: Այժմ էլեկտրաթատրոնում միաժամանակ մի քանի տասնյակ ներկայացումների բեմադրությունների ուղղությամբ են աշխատանքներ ընթանում և թատերախմբի ոչ մի դերասան չի մնում առանց դերի նոր ներկայացման մեջ: Եվ ամենագլխավորը, չկա թատրոնի որևէ աշխատակից, ով բողոքի Յուխանանովի նշանակման և նրա ձեռնարկած արմատական բարեփոխման համար:

Հարց.- Վերջին 10 տարում Ստանիսլավսկու անվան թատրոնում փոխվեց 7 գեղարվեստական ղեկավար: Դուք առաջինն եք, ում նշանակման դեմ չբողոքեց որևէ դերասան և, միաժամանակ, Դուք եք առաջինը ով իրապես արմատականորեն իրականացրեց բարեփոխումներ: Ինչպե՞ս դա Ձեզ հաջողվեց:

- Դա սիրո օրենքն է: Թատրոնն այդ օրենքից դուրս գոյատևել չի կարող: Դա հենց այն լույսն է, որը թաքնվում է որոշակի հոգևոր և ոգեղեն, անձնական սկզբունքում և որի սահմաններից, թատրոնի հետ հարաբերվելիս, չի կարելի դուրս գալ: Չի կարելի հանձնվել պատրանքներին, հնարքներին, տեսիլքներին՝ ինչպիսիք էլ դրանք լինեն՝ սոցիալական, թե կենսական: Այդ պատճառով ես հրաժարվեցի համընդհանուր լուծումներից: Ես անձամբ հանդիպեցի յուրաքանչյուր դերասանի հետ՝ ինձ չթույլատրելով կարծիք կազմել ամբողջ կոլեկտիվի մասին, երբ դեռ չեմ խոսել նրանցից ամեն մեկի հետ: Կոլեկտիվ մտնելու երկշաբաթյա փորձս թույլատրեց այդ թատրոնը տեսնել այնպիսին, ինչպիսին այն կա՝ իր ողջ ծավալով: Եվ այդ ժամանակ ես հասկացա, որ այն կազմված է անհավանականորեն հետաքրքիր մարդկանցից, ովքեր լցված են իրենց մասնագիտության և թատրոնի նկատմամբ սիրով:
Իսկ հետո, ես էլ իմ հերթին պետք է մարդկանց միջոցով իրականացնեի այն ամենը, ինչ նախատեսված էր իմ ծրագրում: Դա նշանակում էր, որ այդ ծրագիրը ես պիտի փոխանցեի ոչ թե արմատական ժեստի ձևով, այլ ազդակի տեսքով, որի մեջ թաքնվում էր հանդիպումը: Իմ այդ պլանը մենք իրականացնում ենք արդեն մի ամբողջ տարվա ընթացքում: Այդ թվում թատրոնի վերակառուցման տեսքով, այն հսկայական փոփոխության տեսքով, որին այստեղ ենթակա է տարածությունը: Եվ իհարկե, դա չի կարող կտրված լինել մեկ միասնության մեջ, թատերախմբի համախմբման գործընթացից: Հենց այդ միասնությունն էլ այն նավարկությունն է, որը մենք սկսեցինք մեկ տարի առաջ: Այժմ այն գտնվում է հասունացած փուլում:

Հարց.- Ինչու՞ դուք խաղացանկից հանեցիք բոլոր հին ներկայացումները:

- Շատ պարզ: Քանի որ մենք այստեղ հավաքվել էինք կարգի գալու համար և գրեթե զրոյից վերակառուցելու ողջ շենքը: Այդ դեպքում ինչպե՞ս կարելի էր խաղալ դրա մեջ ներկայացումներ: Այդ պատճառով խաղացանկը պետք էր դադարեցնել: Եվ հետո՝ հարց ծագեց. Քանի որ այն արդեն, առանց այդ էլ, դադարեցվել է, ապա արժի, որ այն պահպանվի: Այս թատրոնը վերջին տասնամյակներում այնպիսի արկածներ է ունեցել, որ այնտեղ սկսել էր գերակայել բոլորովին որոշակի ոճ, որը պատնեշում էր դերասաններին, և նրանց դժվար էր լիարժեք նայել: Իհարկե, իմ սկզբունքային պայմանն էր դուրս գալ այդպիսի ոճի շահագործման տակից և պատնեշների ետևից՝ շարժվելով դեպի մարդիկ և այն հնարավորությունները, որ թաքցված էր թատերախմբում: Իսկ դրա համար պահանջվեց արմտականորեն մաքրվել անցյալից: Եվ ես անձամբ երախտապարտ եմ բոլորին և յուրաքանչյուր դերասանին, որ նրանք իրենց մեջ գտան խիզախություն և գնացին այդ բանին:

Ըստ ռեժիսորի

Թատրոնն անցյալ խաղարջանում սկսեց «Կապույտ թռչուն» ներկայացման փորձերը: Գեղարվեստական ղեկավարը պատմում է, որ դերասանների հետ անձնական հանդիպումների ժամանակ ծանոթացավ այս թատերախմբի երկու հենասյուների՝ ամուսիններ Վլադիմիր Կորենևի և Ալեֆտինա Կոնստանտինովնայի հետ և անմիջապես նրանց մեջ տեսավ Թիլթիլյային և Միթիլին՝ Մեթերլինքի այդ պիեսի երկու երեխաներին: «Եվ մենք մեկնեցինք ճանապարհարդության նրանց հիշողություններով»,- ասում է Յուխանանովը՝ նշելով, որ նա ցանկանում է «Կապույտ թռչուն»-ը ներկայացնել նրանց կյանքի միջոցով, որը թաքնվում է անցյալի պահերի մեջ: Դա կարվի նաև տեսագրություններում պահպանված զրույցները վերծանելով և վերածելով ներկայացման տեքստի:
Երեխաների Կապույտ թռչունի ետևից ճամփորդությունը պատկերող պիեսի նոր տեքստը, միահյուսվում է երկու գեղեցիկ ծերերի կյանքի մասին հիշողություններին, որոնք նաև պատերազմի տարիներին անցած նրանց մանկությանն են վերաբերում:

«Դժվարագույն բեմանկարչական լուծումներով» թատերախաղն, իր մասշտաբներով, « հսկայական ներկայացում է: Դրանում զբաղված է 70 դերասան: Այն նախատեսվում է ցուցադրել 3 օրերի ընթացքում»: Այս մեծ կտավի գործին մասնակցում են նաև օտարերկրյա թատերական նշանավոր այնպիսի դեմքեր, ինչպիսիք են ճապոնական թատրոնի մեծագույն վարպետ Քավամուրա Հարուհիշան, նշանավոր հույն ռեժիսոր Թեոդորոս Թերզոպուլոսը:

Յուխանանովը նշում է, որ Թերզոպուլոսը ներկայացման համար, դեռ անցյալ դեկտեմբերին, անցկացրել է դերասանների շատ բարդ ընտրական գործընթաց, որը համատեղել է իր իսկ մշակած թրենինգի հատուկ մեթոդով: «Զարմանալի է, բայց նա առաջին հերթին դերասաններին ընտրեց միայն թատերախմբից՝ միաժամանակ հիանալով նրանց մեջ թաքնված ներուժով»,- ընդգծում է նա և ավելացնում, որ Թերզոպուլոսը դրանից հետո սկսել է ինտենսիվ փորձերը և այս տարվա գարնանը, փակ ռեժիմով, ցուցադրել է գրեթե արդեն պատրաստ ներկայացումը, որը դերասաններից պահանջել է կատարել իսկական ստեղծագործական սխրագործություն,, որի մեջ էական է նաև նրանց աշխատանքը ձայնի և ռիթմի հարթություններում:

Գեղարվեստական ղեկավարը նաև նշում է, որ բացի այդ երկու օտարերկրացի նշանավոր թատերական գործիչներից իրենք սկսել են համատեղ արտադրության մշակումները նաև ժամանակակից թատերարվեստի խոշոր փորձարար, իտալացի ռեժիսոր Ռոմեո Կաստելլուչչի հետ: Ընթանում են «Մարդկային էակների մարդկային օգտագործումը» ներկայացման փորձերը և որը թևակոխել է ավարտական փուլ:

Այս մի քանի օրինակները ցույց են տալիս, թե ինչպիսի ոճական բազմազանություն է իր մեջ սկսել ներծծել թատրոնի կոլեկտիվը:

Ի դեպ, բազմաթիվ պրեմիերաներին զուգահեռ թատրոնի շենքում շարունակվում են նորոգման աշխատանքերը: Դրանք ունեն շատ ավելի հիմնարար նշանակություն, քան կարելի է ենթադրել «նորոգման աշխատանքներ» բառակապակցության ավանդական ընկալմամբ: Բանն այն է, որ շինարարության ավարտից հետո թատրոնը կունենա ավանդականի հետ շատ քիչ առնչվող մի դահլիճ, որը ավելի շատ, իր բնույթով տրանֆորմացիաների ենթարկվող ներքին կառուցվածքով մի բարդ համակարգի է վերածվելու, որը հնարավորություն է տալու թատերական գործողությունն իրականացնել տարածքի ցանկացած հատվածում:

Ստեղծագործական բազմազանության և թատերական տարածքի ու միջավայրի կիրառման նոր մոտեցումներին զուգահեռ, Յուխանանովը իր գլխավոր մտադրություններից մեկն էլ համարում է համաշխարհային ռեժիսուրայի ստեղծումը՝ իր ամբողջ բազմազանությամբ, որի մեջ այն այսօր գոյություն ունի և որտեղ պարտադիր է ավնդական թատերախմբի մասնակցությունը: «Իմ սկզբունքային մոտեցումը «Ամբողջականության թատրոնն» է»,- նշում է նա:


    Դիտվել է 1212 անգամ
    12345678910