Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ա. Ջիգարխանյան. «Ես գիտեմ, թե որքան դժվար է բեմի վրա խաղալ սեր»

10.24.2015


Երբ լրացավ նրա 80-ամյակը, թվում էր ծնծղաների ձայներն ու շնորհավորանքները պետք է հեղեղին նրան և այն միջավայրը, որտեղ նա որոշել էր դիմավորել իր հոբելյանը: Սակայն ամեն ինչ շատ ավելի անսպասելի ու փիլիսոփայական երանգներ ստացավ, քանի որ Արմեն Ջիգարխանյանը իր 80-ամյակի օրը (2015թ.-ի հոկտեմբերի 3-ը) անջատեց իր տան հեռախոսները: Իսկ մինչ այդ էլ, նախապես հայտարարել էր, որ չի ընդունելու նվերներ, քանի որ նվերներ ստանալ չի սիրում:


Ինչևէ: Հաշվարկի մեջ մտավ նրա տարիքի 8-րդ տասնամյակը: Նա դա ընդունեց որպես ամենասովորական օր, որովհետև Արմեն Ջիգարխանյանը, թեև ԽՍՀՄ ժողովրդական արտիստ է, բայց ծաղկառատությանն ու պաթոսին, առիթի դեպքում, նախընտրում է ճշմարտությունը և միայն ճշմարտությունը: Նույնիսկ, եթե այդ ճշմարտությունն այնքան էլ գեղեցիկ չի կամ հենց իր օգտին չի:


Մոսկվայի հայկական ռեստորանում «Մոսկովսկի կոմսոմոլեց» պարբերականի աշխատակցուհի Մարինա Ռայկինան հանդիպել է սիրված արտիստին և զրուցել նրա հետ: «Թագլուրը» իր ընթերցողներին է ներկայացնում այդ յուրահատուկ, չափից դուրս անկեղծ և ուսանելի երկխոսությունը՝ աննշան կրճատումներով:




Հարց – Արմեն Բորիսովիչ, Դուք, այսքան տարի ապրում եք Մոսկվայում ու Ձեզ հա՞ յ եք զգում:

Պատասխան – Զգում եմ և գիտե՞ս ինչպես: Կարողանում եմ վիրավորվել: Վիրավորանքն այն է, երբ քեզ խոցում է ոչ լուրջ մի բան: Իսկ ես այլ կերպ էի մտածում մեր հարաբերությունների մասին: Երբեմն ես բռնկուն եմ, երբեմն՝ ոչ: Գիտե՞ս, ես ի՞նչ շատ կարևոր բան եմ մտածում: Դա ձգտելն է հասկանալ, թե ինչի՞ մասին է խոսքը: Հիմա մեր զրույցը կլինի ուտելու մասին: Այստեղ ամեն ինչ շատ համեղ է: Դու խորոված, թե՞ ձուկ ես ուզում...


Հարց – Պանրով կարկանդակ: Ի դեպ, իսկ Դուք կարողանու՞մ եք ինչ-որ բան պատրաստել: Մի քանի ֆիլմերում Դուք այնքան ճարպիկ եք դա անում, որ տպավորություն է ստացվում, որ խոհանոցի մեծ վարպետ եք:

Պատասխան – Ոչ, բոլորովին չեմ կարողանում պատրաստել: Ի՞նչ անենք, որ ես Կովկասցի եմ: Կովկասցի ժողովուրդը սպառող է: Մեր մոտ կանայք են պատրաստում և տղամարդկանց հետ նույն սենյակում չեն նստում: «Դատարկ բաներով մի զբաղվիր»,- սովորեցնում էր մայրս:


Հարց - Իսկ մենք նստած ենք և լավ ենք նստած Արմեն Բորիսովիչ: Ի՞նչ է Ձեր համար հաջողությունը: Գտնել ապակե շիշ մեջին՝ անսկզբունք ջի՞ն: Հանդիպել իր ռեժիսորի՞ն կամ գեղեցիկ սեռի ներկայացուցչի՞ն, միակին և ամբողջ կյանքի համա՞ր:

Պատասխան - Չգիտեմ: Կարծում եմ ամեն ինչ կախված է այն բանից, թե ինչպե՞ս ինքներս մեզ կհամոզենք՝ ոչ միայն հաջողության, այլ ցանկացած գործի համար: Այսինքն, ես պետք է ինձ համոզեմ, որ այ սա եմ ցանկանում, և այդ ժամանակ կձգտեմ դեպի այն:


Հարց - Իսկ շատ տարիներ առաջ համոզե՞լ եք ինքներդ Ձեզ. «Ցանկանում եմ Երևանից գնալ Մոսկվա և այն նվաճել»:

Պատասխան – Նվաճել չի կարելի, դա հիմարություն է: Ես պարզապես ցանկացա գալ Մոսկվա: Եվ ահա իմ մայրը (իսկ ես շատ փայլուն մայր ունեի) ամեն անգամ, երբ վերադառնում էր Մոսկվայից, իմ համար բերում էր թատերական փոքրիկ ազդագրեր: Ես քեզ պատմե՞լ եմ, թե ինչպե՞ս եմ եկել ընդունվելու Թատերական արվեստի պետական ինստիտուտ: Ո՞չ: Ի՞նչ ես ասում, վայ իմ մայրիկ... Իսկ ես եկել էի լրիվ մարտական պատրաստակամությամբ. Մայրս իմ համար կապել-կապկպել էր ներքնակ, անկողին, մթերք և ինքն էլ իմ հետ եկավ: Մրցույթում ես կարդացի մենախոսություն: Նեզնամովին՝ Օստրովսկուց: («Անմեղ մեղավորները» պիեսից): Եվ ինչ-որ մարդ հանձնաժողովից (հիշում եմ, որ նա, չգիտես թե ինչու թենիսի ռակետով էր) հետո ինձ ասաց. «Իսկ ինչու՞ եք դուք այստեղ հասել: Ինչու՞ չեք Երևանում գնում թատերական ինստիտուտ՝ այն շատ հինալի է»: Եվ ես վերադարձա Երևան, այնտեղ հանդիպեցի իմ մեծ մանկավարժին՝ Գուլակյանին: Իսկ եթե չվերադառնայի... Ո՞վ գիտի, ի՞նչ կլիներ...


Հարց – Դուք մամայի բալա՞ եք եղել:

Պատասխան - Այդպես անվանենք:


Հարց – Երես առա՞ծ, սիրված...

Պատասխան – Ոչ: Նա խելքով էր և շատ սրամիտ, որովհետև, երբ հանկարծ «փսլինք էի թափում» նա անմիջապես ասում էր. «Քեզ ճիշտ չես պահում»: Եվ ես դա նրանից սովորեցի՝ լաց չլինել և փսլինք չթափել: Եվ էլի մի բան, նա ինձ սովորեցրեց շատ կարևոր բան. «Եթե մենք հյուր ենք գնում, իսկ դու ուզում ես զուգարան գնալ, մի ամաչիր, հարցրու. «Որտե՞ղ է ձեր զուգարանը»: Եթե ուտել ես ուզում, ասա. «Կարելի՞ է, որ ես ուտեմ»: Բայց ոչ այն, որ երբ քեզ առաջարկում են ուտել, իսկ դու. «Ոչ, շնորհակալություն, և կալյա-բալյա... »: Հետո սպասում ես ու փսլինքդ ես կուլ տալիս: Դատարկ բաներով մի զբաղվիր, սովորեցնում էր մայրս:


Հարց - Գիտե՞ք, Արմեն Բորիսովիչ, Ձեզ փոքր չեմ պատկերացնում: Ինչպիսի՞ն եք Դուք եղել:

Պատասխան - Այ, այսքան մեծ, ուղղաձիգ ձգված գլխով: Ես մեծ գլուխ ունեմ, ես խելքով եմ: Ինչպես այն անեկդոտում. «Մեզ թվում է, որ Լենինը մեծ գլուխ ունի, այդ իսկ պատճառով էլ՝ նա խելքով է»: Իրականում նա հիմար է, ըստ իմ ճաշակի:


Հարց- Իսկ իմ կարծիքով անսիրտ, դաժան մարդ: Ահա, թե ով ուներ արյունոտ իշխանություն՝ մարդկությանը երջանկացնելու բարի մտադրությունների կողքին: Սակայն խոսքը նրա մասին չի: Դուք մանկության տարիներին եղել եք համարձակ, թե՞ վախկոտ երեխա:

Պատասխան- Ես կոնֆլիկտային երեխա չէի: Ես հիմա էլ կոնֆլիկտ չեմ սիրում: Բայց, դրա հետ միաժամանակ, ես մեծացել եմ փողոցում: Անհնար էր ամբողջ օրը նստել տանը, որովհետև մայրս առավոտյան շուտ գնում էր աշխատանքի: Նա աշխատում էր հանրապետության նախարարների խորհրդում՝ սկզբում տեքստեր մեքենագրող, իսկ հետո՝ քարտուղարուհի: Եղբայրներ ու քույրեր չեմ ունեցել:


Հարց – Միակ երեխան և այդքան խիստ դաստիարակությու՞ն:

Պատասխան - Ինչու՞ խիստ: Մայրս պոռթքուն էր, զվարճալի, ծիծաղում էր մինչև արտասուքներ: Նա ասում էր ճշմարիտը, և, թե ինչ է ճշմարտությունը, ես հասկացա միայն նրա հետ: Մի անգամ նա ինձ հարցրեց ( դա Նոր տարվա շեմին էր). «Կուզե՞ս տոնածառ գնեմ»: «Ոչ, թանկ է»,- ասացի ես: Ընդհանրապես դա բարդ զգացում է. երեխա-մայր-հայր...


Հարց – Ի՞նչ նկատի ունեք:

Պատասխան - Որ այդ եռանկյունու մեջ հարաբերությունները պարզունակ չեն:

Հարց – Կովկասում այդ հասկացության շուրջ հենց ամեն ինչ պարզ է. ծնողներին երկրպագում են, ծերերին՝ հարգում: Բայց այդպես չի Ռուսաստանում: Այնտեղ երեխաներին ծնողների համար չես մեղադրի՝ ամեն ինչ հստակ է:

Պատասխան – Չէ, այդպես չի: Ես պետք է ասեմ, որ իմ ամենացավոտ զգացումը մեղքի զգացումն է: Մորս համար չեմ արել այն ամենը, ինչ կարող էի... Իմ դուստրը, աղջիկս հեռացավ կյանքից: Ինչու՞ ես չկարողացա օգնել նրան դուրս հանել այն մեքենայից: Ընդ որում ես կարող եմ հիմա տարածվել, փնտրել կարևոր ճշմարտություն, բայց... Նա չկա երեխաների ու ծնողների մեջ:


Հարց – Իսկ ի՞նչ կա:

Պատասխան – Ներգործությունը: Ինչ-որ մեկն ավելի հարուստ է, ինչ-որ մեկն ավելի շատ է տալիս, իսկ ինչ-որ մեկը շատ է գնում: Ահա, ծնողները մեքենայով երեխաներին հասցնում են ինստիտուտ: Դա լա՞վ է, ասա, խնդրեմ:


Հարց- Չգիտեմ: Գուցե երեխաների (գուցե նաև մեծերի) անվտանգության համար անհրաժեշտ է անհանգստանալ: Իսկ ինչ-որ մեկն էլ նրանց դաստիարակում է այդպես՝ ոչ ինքնուրույն:

Պատասխան – Քո բոլոր փաստարկները զրո են: Որովհետև դա կենսաբանության հիմնախնդիր է: Ոչ ոք չգիտի ու չի իմանա ոչինչ: Ես մեկ ամսական էի, երբ հայրս Երևանից մեկնեց սովորելու, չգիտես ինչու՝ Կրասնոյարսկ: Սովորելու և ոչ թե մեզ լքեց: Իսկ հետո՝ վերադարձավ, բայց արդեն երկու, թե երեք դուստրերի հետ: Բայց ես ունեի շատ հիանալի մի տատիկ, նրա մայրը, և նա իմ հոր այդ ողջ մեղքը իր մեջ էր ներառել: Ես իմ հորս առաջին անգամ տեսել եմ 17-18 տարեկանում: Եվ ես, երբ առաջին անգամ տեսա նրան, ոչ մի զգացմունք չունեցա: Ավելի սարսափելին ասեմ, ես արդեն աշխատում էի Լենինյան կոմերտմիության թատրոնում և ներկայացումից հետ մեր բարեկամուհիներից մեկը եկավ մեր տուն և ասաց. «Հայրդ մահացավ»: Գիտե՞ս ինչն է զարմանալին. Ես ոչինչ չզգացի, ոչ մի զգացմունք: Իսկ որ մեզ պատմում են արյան կանչի մասին, դա բալյա-գուլյա է...


Հարց- Արմեն Բորիսովիչ, իսկ Դուք ամեն ի՞նչն եք կասկածի տակ առնում:

Պատասխան – Անպայման: Յուրաքանչյուր հարց:


Հարց – այդ դեպքում՝ մասնագիտության մասին: Ի՞նչ պետք է ունենալ ներքուստ՝ Ջիգարխանյան դառնալու համար: Կի՞րք: Հատուկ ջի՞ղ: Ի՞նչ:

Պատասխան(դադար)- Ես հիմա պարզապես բառ եմ փնտրում, որպեսզի չխաբեմ: Կասեմ հետաքրքիր բան: 60 տարի է, որ դերասան եմ աշխատում: Բայց ես ամաչկոտ եմ: Ինչպես մարդ՝ ամաչկոտ եմ: Լինելով արդեն հասուն, հայտնի, միևնույնն է, ամաչում եմ: Եղել է,որ ես հեռացել եմ ստուդիայից, չեմ ստորագրել պայմանագիր: Ինձ ասում էին. «Արմեն Բորիսովիչ, մենք հետո կանենք»: Եվ ես, ինչպես ծեր տղամարդ, հեռացել եմ, առանց պայմանագիր հարցնելու:


Հարց – Ձեզ, ընդհանրապես, աշխատավարձը չի՞ հետաքրքրել: Չէ՞ որ պայմանագրում սևով սպիտակի վրա գրված է գումարի այն չափը, որով գնահատվում է Ձեր աշխատանքը:

Պատասխան – Ամաչել եմ: Որովհետև ես ցանկանում էի նկարահանվել այդ կինոնկարում: Իսկ հանկարծ, մտածում էի ես, չստորագրեմ ու ինձ չվերցնե՞ն: Ահա և ամբողջը: Ասում եմ ամենայն անկեղծությամբ: Ես նկարահանվել եմ 300 կինոնկարում: Եվ բոլորում էլ ցանկացել եմ նկարահանվել:


Հարց - Հիմա, գոնե, հետաքրքրվու՞մ եք պայմանագրով, պայմաններով:

Պատասխան – Հիմա հարցնում եմ, որովհետև ես արդեն 80 տարեկան եմ: Այլևս այլ ժամանակ չի լինելու: Հիմա ես ասում եմ. «Դու ինձ վճարիր և ես կգամ»: Էլի մի բան պատմեմ ամաչկոտության մասին: Ես նկարահանվում էի օդեսյան մի կինոնկարում, որտեղ պետք է սաղվարտով, լրիվ հանդերձավորված և ավտոմատով անցնեի Դերիբասովյան փողոցով: Բանաստեղծ Գրիշա Պոժենյանը նկարահանում էր այն մասին, թե ինչպե՞ս են պատերազմի ժամանակ ազատագրել Օդեսսան: Հավատա, ես ողջ գիշեր չկարողացա քնել, որովհետև առավոտյան պետք էր վեր կենալ և այդ ամբողջի մեջ օրը ցերեկով անցնել փողոցով: Միակ բանը, որ խնդեցի. Թող, որ ֆիլմի վարիչները հետևեն, որ փողոցում որևէ մեկը իմ վրա չհարձակվի: Թաքնված նկարահանման սարքով էր նկարահանումն արվում և ես գնում էի՝ մինչ այդ և դրանից հետո կյանքում ինձ հետ ավելի սարսափելի բան չի պատահել:


Հարց - Ինչու՞: Ի վերջո, չէ՞ որ դա մասնագիտություն է:

Պատասխան - Դու հիմա կարո՞ղ ես հանել հագուստներդ ու ներքնազգեստով անցնել Տվերյան ճեմուղով: Դա միևնույն բանն է: Դերասանական մասնագիտությունը պետք է իմանալ: Դա մարդկանց մոտ տպավորություն է, որ հենց դերասանը դուրս եկավ ապա՝ առ քեզ՝ սիրեք ինձ... Ամաչկոտություն: Իսկ, եթե արտիստը դուրս է գալիս և «պտուտակի վրա» հաղորդումը տանում՝ դա վատ արտիստ է:


Հարց - Ի՞նչ է ստացվում, ուրեմն, մեր բոլոր հեռուստահաղորդավարները վա՞տ արտիստներ են:

Պատասխան – Նրանք արտիստներ չեն, այդ իսկ պատճառով էլ հեռուստահաղորդավարներ են: Պետք չի ինձ ներքաշել այդպիսի զրույցի մեջ, դա այլ մասնագիտություն է: Ես տեսել եմ կինոնկար Ռոբերտ դե Նիրոյի մասնակցությամբ, որտեղ նրա աչքերի գույնը փոխվում է: Նա դերասան է: Ինձ կասես. «Այդ ինչպե՞ս: Դու 60 տարի խաղում ես բեմում, բայց չե՞ս կարող բացատրել»: Չեմ կարող: Ինձ մի անգամ հանճարեղորեն ասել է Էֆրոսը: Սպառիչ ճիշտ: Մենք փորձում էինք Մոլիերին: Առավոտները և երեկոները քայլում էինք նրա հետ, ամեն ինչ քննարկու էինք: Հետո նա ասաց սարսափելի ֆրազ. « Բայց հաշվի առ, երբ դու դուրս գաս բեմ, ես պետք է տեսնեմ, որ դա այն մարդն է, ով գրել է «Տարտյուֆը»: Ես նրան հարցի. « Անատոլի Վասիլևիչ, իսկ ի՞նչ պետք է ես դրա համար անեմ»: Նա պատասխանեց. «Ես չգիտեմ»:


Հարց - Դա փակուղի է:

Պատասխան - Դա մասնագիտություն է: Ջիգարխանյանը չգիտի և ոչ մեկը չգիտի: Իսկ ստացվում է այն բանի շնորհիվ, որ մեկը ծնվել է դրանից ելույթ պատրաստելու համար, իսկ մյուսը մոտ, ներողություն, ստացվում էխայտառակություն: Ուրիշը չկա: Եթե դեղատանը այդպիսի միջոց վաճառեին, այդ ժամանակ շատ վաղուց ամեն ինչ, բուլյա-գուկյա... կլիներ:


Հարց – Բայց կան մասնագիտության օրենքներ:

Պատասխան – Հապա ինձ ասա, կա՞ օրենք սեռական ակտի համար: Չկա այդպիսի օրենք: Այդ իսկ պատճառով դեռ սկզբում ես ինքս ինձ ասացի. «Պետք է հորինես այս պատմությունը քեզ համար»: Ես բեմում, թե կինոյում, երբ նկարահանվում եմ, հորինում եմ ինձ համար կնոջս, քրոջս... Գիտես, դեպքեր են եղել, երբ ինքս ինձ համոզել եմ և ոչինչ չի պատահել: Ընկերս մի երեխա ուներ, նա հիվանդ էր և նրան սրսկում էին ուղեղից: Դա անում էին Ավստրիայում: Իսկ սրսկումն անում էին այն ժամանակ, երբ երեխան քնած էր, ավելի շուտ չի կարելի: Երեխայի մայրն ասում էր բուժքույրերին. «Հիմա նա կքնի, արեք»: Բուժքույրերն ասում էին. «Մի շտապեցրեք, մենք սպասում ենք»,- և ինչ որ պահի սրսկում էին, իսկ մայրը նույնիսկ չէր էլ նկատում, թե ինչպես: Ահա դա է մասնագիտությանը տիրապետելը: Ես կհամարձակվեմ ասել, որ և դերասանական մասնագիտության մեջ էլ է այդպես:


Հարց – Իսկ ինչ կասեք, կա՞ սեր, թե՞ չկա: Թե՞ այն նույնպես հորինովի բան է:

Պատասխան – Բացարձակ հորինովի: Եթե ավելի ազնիվ լինենք և չվախենանք ճշմարտությունից, ապա դա մաքուր ֆիզիոլոգիա է: Պարզապես մարդկությունը հորինել է, թե ինչպես այն անվանի: Կոշտ ու կոպիտներն ասում են, ներողություն, «թրխկացնում են իրար», իսկ նրբերը՝ «սիրում են միմյանց»:


Հարց –Իսկ գուցե այդ հասկացությունը Փյու կամ Մյու-մեզոնների մակարդակի վրա՞ է:

Պատասխան – Ոչ: Եթե դա խառնված է դատողություններով, ուրեմ՝ սեր չի: Փոխարինող է:


Հարց – Արմեն Բորիսովիչ, Դուք նույնիսկ ոչ թե սոցիալիստական, այլ վերջացած իրատես եք, և ոչ մի պատրանք:

Պատասխան – Իմ ճաշակի համաձայն սերը վախենալու բան է: Նույնիսկ եթե մենք համաձայնության ենք եկել ամենաբարձր հոգևոր մակարդակում, ապա կյանքը մեզ, միևնույնն է, կիջեցնի ցած, պետքարանի մոտ: Ես շատ եմ սիրում Խանեկեի սցենարը՝ «Սեր»-ը: Եվ շատ եմ ցանկանում, որ այն մեր թատրոնում խաղանք: Եվ այնտեղ կա տեսարան, որտեղ տղան աղջկան ուղեկցում է զուգարան՝ միզելու: Այ դա սեր է: Եվ գիտե՞ս, թե ինչով է այդ պատմությունն ավարտվում: Գիտե՞ս...


Հարց – Այդ դեպքում ինչու՞ են ասում. «Աշխարհը կանգուն է սիրո շնորհիվ»: Ձեր ասելով՝ կանգուն է ֆիզիոլոգիայի շնորհիվ:

Պատասխան – Կասեմ ավելին, մենք ցանկանում ենք մեզ արտահայտել երրորդի ծնվելու միջոցով: Դա ինչպիսի՞ սեր է: Անուն են մտածել, համատեղ կազմակերպվել են՝ մի քիչ՝ ձախ, մի քիչ՝ աջ, ոտքը ցած կամ վերև... Այդպես հարմար է ապրել: Քանի որ հետո, ինչպես որ պետք է ամեն ինչ տեղի ունենա այդ որձի և էգի միջև, ոչ մեկը չգիտի: Ավելին, մեր փրկությունն այն բանի մեջ է, որ ոչ մեկը չգիտի: Կոպտում եմ: Բայց դա այդպես է:

Ես ցանկանում եմ քեզ պատմել իմ չսիրած մի կերպարի մասին: Ինչ-որ տեղ ես դա կարդացել եմ. պարտիզանները քայլում են ջրի միջով, իսկ չորս կողմում գերմանացիներն են: Պարտիզանների մեջ երեխան գրկին մի կին կա: Նրանք գնում են: Լռություն է, որովհետև նրանք պետք է լուռ անցնեն, աննկատ: Եվ, հանկարծ, երեխան լաց է լինում: Եվ այդ ժամանակ մայրը երեխային իջեցնում է ջրի մեջ՝ ազատելով պարտիզանական ջոկատը: Սա ի՞նչ է: Սա սարսափելի է: Ես պատմում եմ շատ անգամ ավելի ռոմանտիկորեն: Իրականում, կարծում եմ, ամեն ինչ շատ ավելի կոպիտ է: Ի՞նչ է դա, սե՞ր է:


Հարց –Սարսափելի պատմություն է:

Պատասխան – Այո: Փորձիր պատասխանել: Եթե մենք վերադառնանք մեր հիանալի մասնագիտությանը... Ես կբերեմ մի օրինակ, իմ կյանքում բավականին տարօրինակ. Մեր ռեժիսորներից մեկը թատրոնում բեմադրեց «Ռոմեո և Ջուլիտ»-ը: Ես գիտեմ, թե որքան դժվար է բեմի վրա խաղալ սեր: Ավելի դժվար է, քան խաղալ մտքեր: Բայց ես տեսա, թե ինչպես են մեր դերասանները խաղում: Եվ ես, շատ փորձառու մարդ, հանկարծ, ներկայացման մեջ տեսա սեր: Ավելին, ինձ հետաքրքիր էր, իսկ ինչպե՞ս են նրանք հետո ապրելու: Ահա վերջացավ ներկայացումը և նրանք գնացին տուն: Ես, փառք Աստծո, ոչինչ չիմացա:


Հարց- Ներողություն, ընդհատելուս համար, բայց, երբ Դուք անձամբ սեր էիք խաղում երկու խորհրդային ցնցող ֆիլմերում՝ «Բարև ես եմ»-ում և «Հին պատեր»-ում, Դուք ոչ մի անգամ Ձեր խաղով չցուցադրեցիք, որ դա միայն ֆիզիոլոգիա է:

Պատասխան – Մենր մասնագիտությունը կանգուն է մեկ հարցի վրա. Դա քո համար հիմնախնդիր է, թե դա քո հիմնախնդիրը չի: Եթե ես ունեի աղջիկ և նրան կորցրել եմ, ապա ես պետք է խաղամ Լիր արքա: Բայց մենք չենք կարող արտիստների մեջ փնտրել ինչ-որ մեկին խղեդողի, որպեսզի նա խաղա Օթելլո: Ուրեմն դա նմանակում է: Ահա և ամենը: Բայց այն «Ռոմեո և Ջուլիետ»-ում նրանք այնպես խաղացին, որ մենք որոշեցինք ներկայացումը չվերականգնել, երբ դերասանը հեռացավ թատրոնից, իսկ դերասանուհին հղիացավ և գնաց ֆիզարձակուրդ:


Հարց – Դուք բարեկամություն անու՞մ եք իշխանության հետ կապ ունեցող մարդկանց հետ: Օրինակ, հայտնի են Ձեր լավ հարաբերությունները Հայ առաքելական եկեղեցու կաթողիկոսի հետ:

Պատասխան - Ոչ մի բարեկամություն, երբեք: Կաթողիկոսը ինձ չի հետաքրքրում: Ինձ ասացին. «Կգնաս, կհամբուրես նրա ձեռքը»: Ես մոտեցա, խոնարհվեցի, իսկ նա ձեռքը փախցրեց՝ ահա և իմ բոլոր հարաբերությունները հայոց կաթողիկոսի հետ:


Հարց – Իսկ եթե նախագահը փնտրեր Ձեր բարյացակամությու՞նը: ԽՍՀՄ ժողովրդական արտիստներից հիմա մի երկու հոգի են մնացել:

Պատասխան – Երբեք կյանքում ես դա չէի ցանկանա, որովհետև այդտեղ անպայման մուտք կգործեր կեղծը: Կրեմլում մի ընդունելության ժամանակ ես Պուտինին ասացի, որ մենք ճորտատիրական երկիր ենք: «Ինչու,- հարցրեց նա,- Դուք այդպե՞ս եք կարծում»: «Ես Ձեզ կբերեմ մի փոքրիկ օրինակ. Ես դիաբետ ունեմ, ինձ երկար ժամանակ չի կարելի քաղցած մնալ: Ես կսկսեմ ինձ վատ զգալ, ձեռքերս կսկսեն դողալ: Իսկ Դուք ստիպեցիք ինձ այստեղ մեկ ժամ սպասել»: «Կներեք»,- միակ բառն էր, որ նա ինձ ասաց.: Դրանով ավարտվեց: Ես չէի ցանկանում նրա առջև հանդուգն երևալ, բայց, իրոք, ինձ քաղցել չի կարելի: Այդ ժամանակ ասա. «Կգամ երկու ժամ հետո»: Հայտնի ասացվածքը, որ թագավորին այդպիսին է դարձնում իր շրջապատը և կալյա-մալյա- բալյա, այդ ամենը սրա մասին է: Բայց 80 տարեկանում հարաբերություններ պարզելը վատ է:


Հարց – Դուք սիրու՞մ եք հայկական ռադիոյի անեկդոտները:

Պատասխան - Անեկդոտներ սիրում եմ: Հայկական ռադիոյի մասին՝ այնքան էլ չէ, որովհետև հայկական ռադիոն հորինել են հրեաները, իսկ նրանք վատ գիտեն հայերին:


Հարց – Մարդիկ զոհվում են մետաղի համար: Ինչու՞ են նրանք դա անում:

Պատասխան – Նրանք այլ բան դեռ չեն հորինել:


Հարց – Ինչպիսի՞ն են Ձեր համար մեր ժամանակները: Չար, հակասական, արդեն ոչ թե երկակի, այլ, նույնիսկ եռակի ստանդարտներո՞վ, երբ անհնար է պարզել որտե՞ղ է ճշմարտությունը, իսկ որտեղ սուտը:

Պատասխան - Ամբողջը հորինում ենք: Ես չեմ ձևացնելու: Ես գռեհիկ եմ: Ժամանակին ես սիրում էի պոռնոֆիլմեր նայել: Դա ամոթ չի: Ինտելեկտուալները շատ ավելի սարսափելի են: Խելոքներից ինչ-որ մեկը ասել է. «Երեխաները սրիկա չեն ծնվում»: Ուրեմն դա հասարակությունն է: Իսկ ինչու՞ պետք է կարծել, որ մարդիկ դարձել են չար: Գուցե նրանք հենց այդպիսի՞ն են եղել:


Հարց - Իսկ Դուք բարեկամներ ունե՞ք:

Պատասխան – Այո: Հիանալի: Միայն Իվան Իվանովիչ Դեդովը (Մոսկվայի գլխավոր էնդեկրենոլոգը) ինչեր չարժի: Դերասաններից՝ Շուրիկ Կալյագինը, ես նրա հետ բարեկամություն եմ անում արդեն շատ տարիներ՝ «Բարև, ես ձեր մորաքույրն եմ» ֆիլմից հետո: Մենք նրա հետ այստեղ ենք գալիս, խաշ ենք ուտում: Ես նրան շատ եմ սիրում, նա խելքով մարդ է: Իսկ խելքով մարդը թատրոնում տարօրինակ երևույթ է:


Հարց – Եթե Ձեր առջև ընտրություն անելու խնդիր դրվեր, ու՞մ հետ ընկերություն կանեիք՝ բարի, թե խելքով մարդու հետ:

Պատասխան – Խելքովն ավելի լավ է:


Հարց – Դուք սիրու՞մ եք նվերներ ստանալ:

Պատասխան - Ոչ: Ժամանակին կար այդպիսի մի գիրք, այդպես էլ կոչվում էր՝ «Երեք խաբեբաները»: Դա Հիսուս Քրիստոսն է, Մուհամմեդը և Մովսեսը: Ամենը լեգենդ է: Դու դրանով զբաղվում ես, ես առավել: Ես միայն ինձ եմ հավատում: Քեզ եմ հավատում, իմ կնոջն եմ հավատում...


Հարց- Բայց մի՞թե կարելի է հավատալ Ձեր Վիտալինային, եթե նա Ձեզնից երիտասարդ է 40 տարով:

Պատասխան - Հետո ի՞նչ: Ես գիտեմ, որ մեր տարբերությունը 43 տարի է: Բայց ես կարծում եմ, որ մեզ կփրկի միայն այն, եթե ես նրան չխաբեմ: Եվ նա էլ ինձ չի խաբի: Ես դրա վրա եմ հույսս դնում: Շատ միամիտ է, եթե խոսենք լուրջ:


Հարց – Եթե լուրջ խոսենք, ապա տղամարդու և կնոջ տարիքների այդքան մեծ տարբերության դեպքում խելքով տղամարդու մոտ չի կարող միտք չծագել այն մասին...

Պատասխան – Ծիծաղելի կթվա, բայց այդպիսի միտք իմ մոտ ծագել է, և բազմաթիվ անգամներ: Բայց մենք արդեն 15 տարի միասին ենք: Ես հուսով եմ, որ նա էլ ինձ ճշմարտությունը կասի, և ես էլ նրան կասեմ ամեն ինչ: Մանրամասնորեն: Քանի որ փոքրիկ անճշտությունն արդյունքում կծնի ատելություն:

Ես շատ ցինիկ մարդ եմ, բայց... Ամեն օր նա ինձ հագցնում է հատուկ գոլֆեր: Ես դրանք միայնակ չէի կարող հագնել: Ուրեմն, ես գնում եմ դրան և նա է գնում: Բայց դա իր ետևից կարող է բերել նաև այլ զիջումներ:


Հարց - Ինչպսի՞:

Պատասխան - Ընկերներիցս մեկըն ասում էր. «Վերջ ի վերջո դա ոչ մի շան գործը չի»: Ես նույնիսկ չգիտեմ էլ, թե ինչ է դա, բայց բոլորն էլ ճշմարտության կարիք ունեն: Կոնսերվատորյան ավարտած այդ աղջիկը, ով համաձայնվել է մեջքը ծռել և ինձ հագցնել գոլֆեր... Դրանից հետո ինչ-որ մեկը պիտի համոզի ինձ, որ դա սե՞ր է: Սուտ: Ես դա գիտեմ, գիտեմ ամենայն պատասխանատվությամբ: Որովհետև հենց որ զգամ, որ իմ աղջիկը ինչ-որ բան այնպես չի անում, կհասկանամ՝ խաբում է: Ձևացնել հարկավոր չի...


Հարց –Կյանքը կոպիտ է և ոչ գեղեցիկ: Այն ազնվացնողը արվեստն է: Դուք կառաջարկեի՞ք ապրել առանց «արևային ակնոցների»: Թե ավելի հեշտ է, երբ գիտես ճշմարտությունը:

Պատասխ – Շատ ավելի հեշտ է:


Հարց -Ին՞չ է զգում 80-ամյա Արմեն Ջիգարխանյանը:

Պատասխան - Ամեն ինչ լավ է: Ես գնում եմ փորձերի, ինձ իմ զբաղմունքը դուր է գալիս, ես լսում եմ ինքս ինձ: Սուտ չեմ խոսի: Երկուշաբթի օրվանից սկսում ենք «Պարոն Մոլիերի կյանքը» ներկայացման փորձերը: Ես պետք է աշխատեմ Լյուդովիկոս 16-րդի կերպարի վրա:

Այո, 80 տարի: Ոտքերս դեռ ինձ պահում են: Հենց որ մոտս հիմնախնդիրներ առաջանան, ես չեմ լարվի: Կասեմ ազնվությամբ. «Տղաներ, ես ինչ-որ այն չեմ...»: Կարծում եմ դա միակ և ազնիվ ճանապարհն է: Ես խոստանում եմ, որ չեմ հորինի իմ մտքում ինչ-որ բաներ: Այլ այնպես՝ մենք փորձ ենք անում, հոտոտում ենք միմյանց...


Հարց – Ինչպես շնե՞րը:

Պատասխան – Իհարկե: Մենք չէ՞ որ կենդանիներ ենք, վերջ ի վերջո: Մեր մեջ ամենաուժեղը կենդանական մասն է: Իսկ մնացած է շնային դատարկություն է:


Հարց – Իսկ զգացմունքներ՞րը:

Պատասխան – Ոչ թե մեր զգացմունքները, այլ՝ բնազդները: Բայց այդ ազնվության արդյունքում էլ կծագեն լավ զգացմունքներ:


Հարց - Դուք երիտասարդ ժամանա՞կ էլ էիք այդպես մտածում:

Պատասխան – Եթե ես միշտ այդպես մտածեի, վաղուց ակադեմիկոս դարձած կլինեի կամ կալյա- գուլյա....

123
    Դիտվել է 317 անգամ
    123456789