Բեմադրել ինչ-որ մի «խուլիգանական» գործ10.10.2017
-Կյանքը միակ ճանապարհն է և պետք է այն վերածել լավ ճանապարհի: Պարզապես պետք է խնամել: Թփեր են աճել ճանապարհի վրա: Անխնամ ենք թողել, չենք անում ոչինչ:
Այսպիսի մտահոգություններով է վերադարձել բուժման նպատակով Գերմանիա մեկնած Մոսկվայի Վախթանգովի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռիմաս Տումինասը:
Անցած թատերաշրջանում ստեղծագործական մեծ ձեռքբերումներից ( մասնավորապես՝ Սոֆոկլես «Արքա Էդիպ») հետո լեգենդար ռեժիսորը մտադիր է բեմադրել ինչ-որ մի միջանկյալ ներկայացում: Այդ մասին «.teatral-online.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
Սակայն ռեժիսորը նաև բարձրաձայնել է իր ցանկությունը՝ նշելով, որ կցանկանար բեմադրել, օրինակ, «Պատերազմ և խաղաղությունը» կամ «Ֆաուստը», սակայն դեմ չի լինի նաև այն գաղափարին, որ վախթանգովյան թատրոնին միացված սիմոնովյան բեմում ներկայացնի ինչ-որ մի «խուլիգանական» գործ, թեև իրեն ձգում են փիլիսոփայական ընդհանրացումները:
Տումինասը խոստանում է ընթացիկ թատերաշրջանում լինել ավելի ժամանակակից: «Վճռել եմ Ֆաուստուսից մեկ անգամ կհրաժարվեմ, Ադամսից կհրաժարվեմ»,- ասել է նա:
Բայց քանի որ դասականը իրեն, միևնույնն է ձգում է, ապա որոշել է ժամանակակից բեմադրություն ստեղծելու իր ցանկությունն իրագործելու համար հրավիրել Կիրիլ Սերեբրեննիկովի թատրոնից որևէ մեկին, ասենք նրա նկարչին կամ կոմպոզիտորին: Բացի այդ, Ռիմաս Տումինասը կարծում է, որ Կիրիլ Սերեբրեննիկովի թատրոնին հիմա պետք է օժանդակել. «Ոչ թե հանրահավաքներում, այլ ստեղծագործական ալիքի վրա»: