Հանկարծակի աքսորյալ դարձած արվեստագետների «Ձայներ»֊ը11.04.2024
Նոյեմբերի 2-ին, Բեռլինում մեկնարկել է «Ձայներ» 2-րդ փառատոնը, որն օտար երկրներում, տարագրության մեջ հայտնված արտիստների ինքնարտահայտման յուրահատուկ հարթակ է։ Միջոցառումը հիմնականում համախմբում է էմիգրանտի կարգավիճակով հայրենի եզերքից հեռու գտնվող և ստեղծագործական աշխատանքը շարունակող բեմական արվեստի տարբեր ներկայացուցիչների՝ թատերական գործիչների, երաժշիտների և պարարվեստի ներկայացուցիչների։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «oteatre.info»֊ին։
«Ի՞նչ է ազգային մշակույթը: Որքանո՞վ է այն համապատասխանում մարդկանց գիտակցության մեջ ձևական առումով արմատացած աշխարհագրական սահմաններին: Կարո՞ղ է այն գոյություն ունենալ լեզվից անկախ՝ իր սովորական լսարանի հետ ռեզոնանսային հղումներից զատված: Վերջին քաղաքական իրադարձությունների լույսի ներքո այս հարցերը հանկարծակի հրատապություն են ձեռք բերել»,֊ նշել է փառատոնի աշխատանքները համադրող, թատերագետ և ռեժիսոր Մարինա Դավիդովան։
Նա ընդգծել է, որ նորագույն պատմության մեջ, թերևս, արվեստի հետ առնչվող այսքան շատ մարդիկ, առաջին անգամ են հանկարծակի դարձել աքսորյալներ, փախստականներ, գաղթականներ և«Ձայներ» փառատոնը կենտրոնանում է արտագաղթի փորձով ապրող անհատների վրա:
Ըստ Մարինա Դավիդովայի, հայտնվելով իրենց հայրենիքից հեռու, արվեստագետները այլ մշակույթների հետ երկխոսության համար դառնում են ավելի բաց, քան երբևէ։ «Կարելի է ասել, որ նրանք ոչ միայն նորովի են վերապրում հայրենիքի կորստյան ցավը, այլև իրենց մեջ բացում են նոր հեռանկարներ»։
Փառատոնում դրամատիկական թատրոնը կներկայացվի 5 ծրագրային կետերով՝ ռեժիսոր Մաքսիմ Դիդենկոյի «Կրեմուլյատորը» բեմադրությամբ՝ ըստ Սաշա Ֆիլիպենկոյի համանուն վեպի, Իվան Վիրիպաևի հեղինակային «Mahamaya Electronic Devices» մեդիտատիվ բեմադրության անգլերեն տարբերակով, Դմիտրի Մելկինի «Անօդաչու թռչող սարք» ներկայացմամբ, որը արտացոլում է մարդկանց և մեքենաների աշխարհների փոխհարաբերությունները, Իլյա Մոշչիցկու Սերգեյ Փարաջանովին նվիրված հարգանքի տուրքով, որը կրում է ՝ «Մոռանալ» վերնագիրը և ստեղծվել է հայաստանցի արվեստագետների թիմի հետ։ Փառատոնի «թատերական» հատվածի կարևոր իրադարձություններից է լինելու նոր պիեսների ընթերցումը։ Սա բացառապես և սկզբունքորեն «կանացի» պատմություն է, որն ամփոփում է իր մեջ Մարինա Դավիդովայի, Էսթեր Բոլի (Ասիա Վոլոշինա) և Պոլինա Բորոդինայի տեքստերը։ Այդ դրամատիկական ստեղծագործությունները բեմական ընթերցանության ձևաչափով կներկայացնի ռեժիսոր Մարֆա Հորվիցը:
Փառատոնի «պարային» մասում նախատեսվում է համաշխարհային պրեմիերա՝ պարուսույց Իգոր Շիշկոն կներկայացնի «Վանկարկում» ներկայացումը, որը «հյուծվածության և անորոշության ծիսական խորեոգրաֆիա» է՝ պարուհի Ալբինա Վախիտովայի մասնակցությամբ։ Իսկ Իվան Եստեգնեևը փառատոնում կներկայացնի «Դևի ողբը» անհատական շոուն։ Բացի այդ, ծրագրում նախատեսված են խորեոգրաֆիայի վարպետության դասեր, որոնք կվարեն տարբեր գեղագիտություն և ուղղություններ ներկայացնող կին պրոֆեսիոնալներ։
Ծրագրի «երաժշտական» մասը ներառում է նաև սինթետիկ բեմադրություններ, որոնք, ըստ էության, ստեղծվել են տարբեր ժանրերի հատման կետում։ ։ Դրանց թվում է նաև հատուկ փառատոնի բացման համար պատրաստված բամադրությունը։ Իսկ ռեժիսոր Ֆիլիպ Գրիգորյանի «Վերջաբան» բեմադրությունը հանդիսատեսին կհրավիրի «զբոսանք֊համերգի», որի ընթացքում մարդիկ հնարավորություն կստանան ազատ շրջել փառատոնի հիմնական տարածքում՝ «Քյուլհաուս» թատրոնի երեք հարկերում։ Այս գործողության ընթացքում «Klangforum Wien» անսամբլի կատարմամբ կհնչի ժամանակակից երաժշտություն ։
«Ձայներ» 2-րդ փառատոնն աշխատանքները կավարտի նոյեմբերի 29֊ին։
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։