Շ. Ազնավուր. ,, Ես ցանկանում եմ լինել միակ երգիչը, ով կերգի բեմի վրա 100 տարեկանում,,
09.12.2014

Այս պատկառելի տարիքում (Ազնավուրն արդեն բոլորել է իր 90-ը) ի՞նչն է նրան թելադրում այսքան ջանասիրությամբ շարունակել աշխատանքը, ,,The Hollywood Reporter,, պարբերականին երգիչը պատասխանել է. ,,Եթե մենք մշտապես չենք աշխատում և չենք ձևավորում մեր մեջ գաղափարներ, ծերանում ենք մտքով, իսկ դա ամենից սարսափելին է: Ծնկների հետ կարող են հիմնախնդիրներ լինել, սակայն, քանի դեռ միտքն աշխատում է, ամեն ինչ աշխատում է: Ես դեռ շատ ծրագրեր ունեմ, դեռ որ՝ մինչև 10 տարվա: Ես ցանկանում եմ լինել միակ երգիչը, ով կերգի բեմի վրա 100 տարեկանում: Դա հիանալի կլինի՝ միակն աշխարհում: Միայն պետք է սպասել 10 տարի: Ցավոք սրտի, դա շատ կարճ է,,: